Պրերիալի ապստամբություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պրերիալի ապստամբություն (ֆր.՝ Insurrection du 1er prairial an III - «Երրորդ տարվա պրիերալի 1-ի ապստամություն»), ապստամբություն Փարիզում` տերմիդորյան Կոնվենտի վարած քաղաքականության դեմ։ Տեղի է ունեցել հանրապետության 3-րդ տարվա պրերիալի 1-4-ին (1795 թվականի մայիսի 20-23)։

Ապստամբները, սեփական պնդմամբ վարչակարգից պահանջում էին «հաց և 1793 թվականի սահմանադրությունը»։ Մայիսի 20-ին նրանք գրավեցին Կոնվենտի շենքը։ Դեկրետներով որոշվեց՝ կազմել կառավարական հանձնաժողով՝ բաղակացած 4 հոգուց, ազատել քաղբանտարկյալներին, Փարիզն ապահովել հացով։

Տերմիդորականները կարողացան հավաքել ուժերը և մայիսի 20-ի գիշերը մտան Կոնվենտի շենքը, սակայն ապստամբությունը ճնշել նրանց հաջողվեց միայն մայիսի 23-ին՝ մայրաքաղաք մտցրած բանակի օգնությամբ։ Մահվան դատապարտվեցին ապստամբությանը հարած մի շարք դեպուտատ յակոբինյաններ (մոնտանյարներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 426
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրերիալի ապստամբություն» հոդվածին։