Պրեյսիշ Էյլաու դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Պրեյսիշ Էյլաու դղյակ
Замок Прейсищ-Эйлау (Багратионовск).jpg
Տեսակդղյակ և ճարտարապետական հուշարձան
Վարչական միավորBagrationovsk?
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Կառուցված1325
Commons-logo.svg Preußisch Eylau Castle Վիքիպահեստում

Պրեյսիշ Էյլաու դղյակ (ռուս.՝ Замок Прейсиш-Эйлау), ժամանակակից Բագրատիոնովսկում գտնվող Տևտոնական միաբանության դղյակ։ Կալինինգրադի մարզային կառավարության 2007 թվականի մարտի 23-ի որոշմամբ Պրեյսիշ Էյլաուն ստացավ տարածաշրջանային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1325 թվականին Տևտոնական միաբանության մեծ վարպետ Վերներ ֆոն Օրզելնի հրամանով վարպետ Առնոլդ ֆոն Էյլենշտայնը Իլում սկսեց դղյակի շինարարությունը, պրուսական Սուտվրիտ ամրոցի տեղում[1]։ Շինարարությանը պետք է հետևեր կոմտուրմ Բալգի Դիտրիխ ֆոն Ալտենբուրգը։ Պատվարը և ջրաղացը կառուցելուց հետո ասպետները արհեստականոեն բարձրացրին ջրի մակարդակը՝ գետում ստեղծելով կղզի դղյակով։ 1330 թվականին դղյակը կառուցվեց քառանկյան տեսքով՝ 41 մ х 43 մ չափերով, շրջապատված ջրով, բացվող կամրջով և ցանկապատով դարպասներով։ Արևելյան կողմում կառուցվեց մեծ ֆորբուրգ։ Նախապես դղյակը կոչվում էր «Իլե», հետո Իլադիա, բայց «Պրեյսիշ-Իլով» (Պրեյսիշ-էյլաու) անվանումը մնայուն էր։ Մինչև 1347 թվականը դղյակը համարվում էր միաբանության նստավայրը, այնուհետև այնտեղ տեղակայվեց կամմերատի վարչակազմը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ դղյակը լուրջ վնասներ չկրեց, և մինչև 1960-ական թվականների սկիզբը բնակելի տարածքները շահագործվում էին։ 1961 թվականից դղյակը հատկացվեց շրջանային սպառողական կոպերացիային, որն էլ տարածքը օգտագործում էր որպես պահեստ։ 1964 թվականին գիտական վերականգնողական արհեստանոցի աշխատակիցները հետազոտեցին դղյակի ողջ տարածքը։ Դղյակը շատ վատ վիճակում էր, քանի որ պատերազմից հետո ոչ մի անգամ չէր վերանորոգվել։ Արևմտյան կողաշենքում տեղակայվել էր հրաձգարան, որը 1990-ական թվականներին քանդվեց։ Պահպանված ֆորբուրգում տանիքը սկսեց փտել, 1989 թվականին անցքեր առաջացան, 1990 թվականի օգոստոսին միջին հատվածում հրդեհ բռնկվեց։ 1990-ական թվականների սկզբին որոշում ընդունվեց աննշան պեղումներ իրականացնել և ֆորբուրգը վերակառուցել որպես հյուրանոց իր բարով, սակայն վերջին փուլում այն մնաց բարձիթողի վիճակում։

2016 թվականի հունիսի 5-ին դղյակի տանիքում հրդեհ բռնկվեց, որի հետևանքով այրվեց 80 քառակուսի մետր տարածք։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]