Պտտական շարժում
Պտտական շարժում, պտտական շարժում առանցքի շուրջը, պինդ մարմնի շարժում, որի դեպքում այդ մարմնի որևէ երկու կետ միշտ մնում են անշարժ։ Այդ կետերով անցնող ուղիղը կոչվում է պտտման առանցք։ Պտտական շարժման ժամանակ մարմնի բոլոր կետերը գծում են (Շրջանագիծ) պտտման առանցքին ուղղահայաց հարթություններում (շրջանագծերի կենտրոնները գտնվում են առանցքի վրա)։
Բնութագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Պտտական շարժում կատարող մարմինն ունի ազատության մեկ աստիճան, և նրա դիրքը որոշվում է պտտման առանցքով տարված անշարժ կիսահարթության և մարմնի հետ պտտվող ու նրա հետ կոշտ կապված կիսահարթության կազմած անկյունով։
Կինեմատիկական բնութագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի պտտական շարժման հիմնական կինեմատիկական բնութագրերն են անկյունային արագությունը՝
- ,
որտեղ -ն պտտման անկյան փոփոխությունն է ժամանակահատվածում,
անկյունային արագացումը, որտեղ -ն անկյունային արագության փոփոխությունն է ժամանակահատվածում։
Մարմնի՝ առանցքից հեռավորության վրա գտնվող ցանկացած կետի համար գծային արագությունը՝
- ,
շոշափող արագացումը՝
- ,
նորմալ արագացումը՝
- ,
իսկ լրիվ արագացումը՝
- :
Դինամիկական բնութագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի պտտական շարժման հիմնական դինամիկական բնութագրերն են պտտման առանցքի նկատմամբ մարմնի կինետիկ մոմենտը՝
- ,
- ,
որտեղ -ը մարմնի իներցիայի մոմենտն է պտտման առանցքի նկատմամբ։
Պտտման օրենքը որոշվում է
հիմնական հավասարումից, որտեղ -ը պտտող մոմենտն է։
Պտտական շարժում կետի շուրջը
[խմբագրել | խմբագրել կոդը]Կետի շուրջը պտտական շարժումը պինդ մարմնի շարժում է, որի դեպքում մարմնի որևէ O կետ մնում է անշարժ, իսկ մնացած բոլոր կետերը շարժվում են գնդային մակերևույթներով (գնդի կենտրոնը համընկնում է O կետի հետ)։ Մարմնի այդպիսի պտտական շարժման դեպքում ցանկացած տարրական տեղաշարժ՝ տարրական պտտույտ է մի առանցքի շուրջ, որն անցնում է O կետով և կոչվում պտտման ակնթարթային առանցք։ ժամանակի ընթացքում այդ առանցքն անընդհատ փոխում է իր ուղղությունը։ Այսպիսով, մարմնի պտտական շարժումը կազմվում է ուղղությունն անընդհատ փոփոխվող ակնթարթային առանցքների շուրջը կատարվող տարրական պտույտներից։ Այդպիսի պտտական շարժման օրինակ է գիրոսկոպի շարժումը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 414)։ |