Jump to content

Պտուտակագիծ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գլանային պտուտակագիծ
Բնական կոնական պտուտակագիծ

Պտուտակագիծ, տարածական կոր՝ ընկած շրջանային գլանի կամ շրջանային կոնի վրա (կոնական պտուտակագիծը), որը գլանի համապատասխանաբար կոնի, բոլոր ծնիչները հատում է միևնույն անկյան տակ։

Գլանային պտուտակագիծ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլանային պտուտակագիծը գծում է որևէ կետը, երբ հաստատուն անկյունային արագությամբ պտտվում է առանցքի շուրջը և, միաժամանակ, շարժվում ուղղությամբ՝ հաստատուն արագությամբ։ Գլանային պտուտակագիծը ինքն իր վրայով կարելի է տեղափոխել՝ առանց ձևը փոխելու։ Այդ հատկությունը օգտագործում են տեխնիկայում՝ զանազան պտուտակներ պատրաստելիս։

Գլանային և շրջանային պտուտակագծերի կորությամ և ոլորման հարաբերությունը միևնույն թիվ է, ըստ այդմ սահմանվում է ընդհանրացված պտուտակագիծը՝ որպես տարածական կոր, որի յուրաքանչյուր կետում կորության և ոլորման հարաբերությունը միևնույն թիվն է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 415