Պտղի նախածննդյան պահպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պտղի նախածննդյան պահպանություն, հիգիենային, բուժկանխարգելիչ և կազմակերպչական միջոցառումների ամբողջություն, որի նպատակն է ստեղծել մարդու պտղի բնականոն զարգացման լավագույն պայմաններ, կանխել բնածին հիվանդությունները, զարգացման արատները և ետծննդյան մահացությունը։

Մոր հիվանդությունները (հղիությունից առաջ և հղիության ընթացքում) բացասաբար են անդրադառնում պտղի վրա և հանգեցնում անհասության, զարգացման արատների, պտղի ներարգանդային և հետագա շրջանների հիվանդությունների, երբեմն էլ՝ նույնիսկ մահվան։ Այդ պատճառով էլ մոր առողջական վիճակը կարեոր նշանակություն ունի սաղմի զարգացման համար առաջին օրերին ու շաբաթներին։ Պտղի նախածննդըան պահպանության ընդգրկում է հղիների վաղ հսկողությունը, վարակիչ, սիրտ-անոթային այլ հիվանդությունների, հղիության թունավորումների վաղ հայտնաբերումը, բուժումն ու կանխարգելումը, ռացիոնալ սննդի ռեժիմի կազմակերպումը, դեղորայքների ընդունման, ռենտգեն ճառագայթման արգելումը՝ առանց բժշկի նշանակման, ալկոհոլի և ծխախոտի օգտագործման արգելումը, մոր օրգանիզմի բավարար հագեցումը թթվածնով (մաքուր օդում զբոսանքներ), հանգստի կազմակերպումը առողջարաններում և հանգստյան տներում, աշխատանքի և հանգստի ռեժիմի կազմակերպումը են։ Մեծ նշանակություն ունի ծննդաբերության ժամանակ որակյալ բուժօգնության կազմակերպումը։

Պտղի նաղածննդյան պահպանության իրականացնում է սովետական առողջապահության, մայրության և մանկության պահպանության ամբողջ համակարգը։ Պտղի նաղածննդյան պահպանության պայմանավորված է կնոջ (հատկապես հղիների) աշխատանքի պահպանության մասին հատուկ օրենսդրությամբ (արձակուրդ, նպաստ)։ Բոլոր միջոցառումների կատարման հսկողությունն ու անմիջական անցկացումը ապահովում են կանանց կոնսույաացիաները, դրանց կից սոցիալիրավական կաբինետները, ծննդատները և բժշկագենետիկական կոնսուլտացիաները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 412