Պորտալ:Ֆրանսիա/Ընտրված հոդված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փարիզ (ֆր.՝ Paris paʁi), Ֆրանսիայի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն է։ Այն տեղակայված է Սեն գետի վրա, Ֆրանսիայի հյուսիսում Իլ-դը-Ֆրանս երկրամասի սրտում։ Փարիզը իր վարչական սահմաններում ունի 2 300 000 բնակչություն (2009)։ Փարիզն իր արվարձաններով Եվրոպայի ամենախիտ բնակեցված կենտրոններից մեկն է` շուրջ 12 միլիոն բնակչությամբ։ Տարածք՝ 105,4 կմ²։ Միջին բարձրություն՝ 33 մ։ Ավելի քան երկու հազարամյակ լինելով կարևորագույն բնակավայր, XII դարում Փարիզը դարձավ Եվրոպայի առաջատար մշակութային և կրթական կենտրոններից մեկը և խոշորագույն քաղաքը մինչ XVIII դարը։ Այսօր Փարիզը աշխարհի խոշորագույն բիզնեսի, կրթական, գիտական, մշակութային և քաղաքական կենտրոններից մեկն է։

Փարիզի տարածքում ապրում է Իլ-դը-Ֆրանս շրջանի բնակչության 19,2% և Ֆրանսիայի բնակչության 3,5 %։ Այսպիսով` Փարիզը հանդիսանում է Ֆրանսիայի ամենախիտ բնակեցված շրջանը, որի բնակչության միջին խտությունը 20 433 մարդ/կմ² է։ Բնակչության խտությունը տարբերվում է տարբեր շրջաններում։ Ամենանոսր բնակչությամբ շրջանն է 12-րդն է (8 370 մարդ/կմ²) և այս շրջանին միացնելով Վենսենյան անտառը և 1-ին շրջանը (9 228 մարդ/կմ²)։ Առավել խիտ բնակեցված շրջանն է 11-րդ շրջանը, որի բնակչության խտությունը կազմում է ավելին քան 40 000 մարդ/կմ²։ (մանրամասն...)