Պորտալ:Կինո/Ընտրված ֆիլմ/2013 Փետրվար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լարովի նարինջ (անգլ.՝ A Clockwork Orange), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, նկարահանված հայտնի ամերիկյան ռեժիսոր՝ Սթենլի Կուբրիկի կողմից, 1971 թվականին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1971 թվականի դեկտեմբերի 19-ին, ԱՄՆ-ում։ Նկարահանված է գրող՝ Էնթոնի Բյորջեսսի համանուն վեպի հիման վրա։ Արժանացել է՝ 5, ներկայացվել՝ 16 մրցանակների, որոնց թվում Օսկարի 4 անվանակարգերում։ Նկարահանված է՝ քրեական անտիուտոպիա ժանրում։ Ֆիլմում առկա են սեքսի և բռնության տեսարաններ, ինչի պատճառով արգելվում է դիտել՝ 18 տարեկանից ցածր հանդիսատեսներին։

Ֆիլմի գործողությունը կատարվում է ոչ հեռու ապագայում (հարաբերականորեն 70-ականներում)։ Երիտասարդ Ալեքսը, որի անունից պատմվում է ֆիլմի պատմությունը, ղեկավարում է իր երեք ընկերներից կազված հանցախումբը։ Նա իր ավազակ ընկերների հետ կողոպտում է անմեղ մարդկանց բնակարաններ, ծեծկռտուկների մեջ է մտնում ուրիշ ավազակների հետ, բռնաբարում է տարբեր կանանց, իրագործելով իրենց սիրված «ուլտրաբռնաբարություն» ծրագիրը, ծեծում է անօթևաններին և այլնշարունակել...