Պորտալ:Խորվաթիա/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խորվաթիան պետություն է Հարավային Եվրոպայում, ունիտար պառլամենտական հանրապետություն է, բալկանյան, միջերկրածովյան երկիր է։

Մայրաքաղաքը և ամենախոշոր քաղաքն է Զագրեբը։ Խորվաթիայի տարածքը կազմում է 56 594 կմ2։ Բնակչությունը 4.48 միլիոն է, որի մեծ մասը խորվաթներ են, հիմնական կրոնը՝ կաթոլիկությունը։ 2013 թ. հուլիսի 1-ին միանալով Եվրամիությանը՝ Խորվաթիան դարձավ նրա 28-րդ անդամ երկիրը։

Անվանումը ստացել է խորվաթ ժողովրդի անունից: Խորվաթիայի խոշոր քաղաքներն են Զագրեբը, Սպլիտը, Ռիեկան։ Առևտրային քաղաքները գտնվում են ռոմանական ոճում, իսկ հյուսիսային Խորվաթիայի շատ քաղաքներ կառուցվել են գոթական ոճով։ Խորվաթիայի բազմաթիվ ամրոցներ պահպանվել են 15–18-րդ դարերից։ Ամենախոշոր առողջարաններն են Դուբրովնիկն ու Օպատիան ավելին...