Պորտալ:Եվրոպա/Ներածություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրոպա
Եվրոպա

Եվրոպա, Եվրասիայի արևմտյան մասը կազմող աշխարհի 6 աշխարհամասերից մեկը: Եվրոպան իր մեծությամբ աշխարհի երկրորդ ամենափոքր աշխարհամասն է (10,180,000 կմ քառ., այսինքն Երկրագնդի 2 տոկոսը)։ Միակ աշխարհամասը, որ Եվրոպայից փոքր է, Ավստրալիան է։

Բնակչությունը կազմում է 731 մլն, այսինքն աշխարհի բնակչության 11 տոկոսը։ Եվրոպայի բնակչության խտությունը աշխարհում ամենամեծերից է։ Եվրոպայի ճշգրիտ սահմանների վերաբերյալ կարծիքները տարբերվում են։ Եվրոպայի ամենամեծ երկիրն իր բնակչությամբ Ռուսաստանն է, իսկ ամենափոքրը՝ Վատիկանը։

Հսկա թերակղզու նման, Եվրոպան երեք կողմից շրջապատված է օվկիանոսներով ու ծովերով։ Արևելքում Ասիայի հետ նրա ցամաքային սահմանն անցնում է նախկին Խորհրդային Միության տարածքով՝ հյուսիսից հարավ ձգվող Ուրալյան լեռներով, Էմբա և Մանիչ գետերով մանրամասն...