Պորտալ:Եվրոպա/Ընթացիկ իրադարձություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ահաբեկչություն Մյունխենում, կատարվել է 2016 թվականի հուլիսի 22-ին Մյունխենի Մոզախ շրջանում գտնվող Օլիմպիա առևտրի կենտրոնում։ Հրաձգությունը սկսել է տեղական ժամանակով 17:52-ին առևտրի կենտրոնում գտնվող ՄաքԴոնալդսի առջև։ Ոստիկանության խոսնակը միջադեպը կոչել է «հրաձգություն»։ Ոստիկանությունը հայտնել է զոհերի մասին. ըստ նախնական տվյալների` կա 15 զոհ և վիրավորներ։ Ահաբեկիչները, ըստ նախնական տվյալների, եղել են երկու հոգի, որոնցից մեկին հաջողվել է թաքնվել մետրոյում։