Պորտալ:Գերմանիա/Ընտրված վայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռլինը

Բեռլինը (գերմաներեն՝ Berlin) Գերմանիայի մայրաքաղաքն է։ Այն Գերմանիայի ամենախոշոր քաղաքն է, թե տարածքով, թե բնակչության քանակով։ Լոնդոնից հետո, Բեռլինը ԵՄ /Եվրոպական Միություն/ երկրորդ խոշոր քաղաքն է։ Բեռլինը Գերմանիայի 16 դաշնային երկրներից մեկն է։ Բնակչությունը 2000 թվականի դրությամբ կազմում էր 3 388 667։ Բեռլինը տեղակայված է Շփրե գետի վրա։

Շուրջ 1200 տարի ներկա Բեռլինի տարածքում տեղակայված են եղել երկու առևտրային հաստատություններ՝ Կյոլնը /գերմ. Köln)/ և Բեռլինը։ Որպես իրավական քաղաք, հստակ տարեթիվ չկա։ Որպես քաղաք, Կյոլնի մասին հիշատակվում է դեռևս 1237 թ., իսկ Բեռլինի մասին՝ 1244 թ․։ 1307 թվականին քաղաքները միավորվել են մեկ ադմինիստրատիվ միության։ 1400 թվականին միավորված Բեռլինի բնակչությունը կազմում էր 8000 մարդ։ Բեռլինը եղել է Պրուսիայի մայրաքաղաքը, և միայն Գերմանիայի կայսրության ստեղծումից հետո է դարձել նաև նրա մայրաքաղաքը։ (մանրամասն...)