Պորտալ:Գերմանիա/Գիտե՞ք դուք արդյոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
  • Չնայած, որ այժմ Բեռլինն է համարվում միավորված Գերմանիայի մայրաքաղաքը, մի քանի նախարարություններ այժմ էլ տեղակայված են Բոննում:
  • Գերմանական Համբուրգ քաղաքը ռեկորդակիր է կամուրջների քանակով: Դրանց ընդհանուր թիվը մոտավորապես 2500-ն է, և ավել է քան Ամստերդամի, Վենետիկի և Լոնդոնի կամուրջները միասին վերցրած:
  • Գերմանիայում էլեկտրական լարումը 230 վոլտ է:
  • Գերմանիան համարվում է աշխարհի ամենագարեջրային երկիրը: Գերմանացիները իսկապես գարեջուր շատ են խմում. յուրաքանչյուրին բաժին է հասնում տարեկան 120 լիտր գարեջուր:
  • Գերմանիայի քաղաքներից մեկում կա մի բնակելի թաղամաս, որտեղ ընդհանրապես արգելված են մեքենաները: Թաղամաս մտնելիս մեքենան պետք է թողնել ավտոտնակում, հետագա տեղաշարժումը պետք է լինի ոտքով կամ հեծանիվով: Չնայած այդպիսի սահմանափակումներին՝ թաղամասում անշարժ գույքը մեծ պահանջարկ ունի:
  • Սեպտեմբեր ամսին Գերմանիայում ամեն տարի անցկացվում է աշխարհում գարեջրի խոշորագույն փառատոնը՝ Օկտոբրֆեստը, որին մասնակցելու են գալիս տարեկան միլիոնավոր գարեջրի սիրահարներ:
  • 2009 թվականին Գինեսի ռեկորդների գրքի ամենաթեքված աշտարակ է դարձել գերմանական Զուրհուղեն քաղաքի եկեղեցու զանգակատունը: Նրա թեք անկյունը ավելի քան 5% է, այն դեպքում, որ Պիզայի աշտարակինը այժմ 4% է:
  • Գերմանիայում ավելի շատ են գաղթականները, քան Եվրոպական որևէ այլ երկրում:
  • Ամենաազնիվ մարդը՝ բարոն Մյունհաուզենը, իրականում գոյություն է ունեցել: Բարոն Կառլ Ֆրիդրիխ Իերոնիմուս ֆոն Մյունհաուզենը ծնվել է 1720 թվականին իր Բոդենվերդեր առանձնատանը, որը մոտ է Հանովերին և պատկանել է հնագույն տոհմի:
  • գիտելիքների մակարդակի: Հետագա ուսումը ստանում են վարժարանում, միջին կամ իրական դպրոցում: Միայն վարժարանն է թույլատրում սովորել համալսարանում:
  • Հեծանիվը ամենահայտնի տրանսպորտային փոխադրամիջոցն է համարվում: Երեխաները դպրոցում սովորում են երթևեկության կանոնները, որից հետո տեսական և գործնական քննություն են հանձնում և հատուկ իրավունք են ստանում երթևեկության համար: Հատուկ նշանակված հեծանիվներով են օժտված փոստատարները, ոստիկանները, ծխնելույզ մաքրողները:
  • Ծխելու և թոքերի քաղցկեղի միջև կապը առաջին անգամ բացահայտել են գերմանացի բժիշկները: 1930-ական թվականներին Գերմանիայում առաջին անգամ անցկացվեց ծխելու դեմ պայքարի պետական ծրագիրը:
  • Գերմանացիների մանրախնդրության և ճշտապահության մասին լեգենդներ են պատմվում: Կարգապահությունը, խնայողությունը, խելացիությունը գերմանացու բնավորության տարբերակիչ հատկանիշներ են:
  • Գերմանիայում հեռուստատեսության և ռադիոյի համար հարկ են վճարում և բավականին բարձր:
  • Որպեսզի ազատվեն հին ավտոմեքենայից, հարկավոր է հատուկ մուծում կատարել, որպեսզի այն տանեն առանձնացված վայր:
  • Երեխաներին շատ շուտ են պառկեցնում քնելու, սովորաբար երեկոյան ժամը 7-8-ին, անմիջապես Sandman հեռուստահաղորդումից հետո: Sandman-ը ավազե մարդ է, որը իր կախարդական պարկից ավազ է թափում, որպեսզի երեխաները շուտ քնեն:
  • Գերմանիան աշխարհի ամենածերացող երկրներից մեկն է. բնակչի միջին տարիքը կազմում է 40 տարեկանը: Գերմանիայի բնակչության մեկ քառորդը կենսաթոշակայինի տարիքի է:
  • Առանց տոմսի Գերմանիա այցելողը կտուգանվի, իսկ տուգանքը բավականին բարձր է. ամենաքիչը 40 եվրո:
  • Գերմանիայում Հոլոքոստի մերժումը անօրինական գործողություն է համարվում:
  • Գերմանիայում բջջային կապը էժան չէ: Գերմանացիները բջջային հեռախոսը չգիտես ինչու անվանում են «handy», չնայած անգլերենում նման բառ գոյություն չունի: