Պորտալ:Բոսնիա և Հերցեգովինա/Ընտրված կենսագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ասմիր Բեգովիչ (բոս․՝ Asmir Begović, ծնվել է մայիսի 20, 1964), բոսնիացի ֆուտբոլիստ, անգլիական «Չելսի» ֆուտբոլային ակումբի և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի դարպասապահը: 2003 թվականին Ասմիրը անգլիական «Պորտսմութ» ակումբի հետ կնքեց երիտասարդական պայմանագիր, իսկ 2 տարի անց պոմպեյների հետ կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը։ Ձեռքբերումներ՝ Կանադայի տարվա երիտասարդ ֆուտբոլիստ (2007), «Ստոկ Սիթիի» լավագույն երիտասարդ խաղացող (2011), «Ստոկ Սիթի» ՖԱ-ի տարվա խաղացող (2013), «Ստոկ Սիթիի» ֆուտբոլիստների վարկածով տարվա խաղացող (2013, 2014), «Ստոկ Սիթիի» երկրպագուների վարկածով տարվա խաղացող (2014), «Ստոկ Սիթիի» գլխավոր մարզչի վարկածով տարվա խաղացող (2013), Բոսնիա և Հերցեգովինայի տարվա ֆուտբոլիստ (2013): Ասմիր Բեգովիչն ամուսնացած է ամերիկուհու հետ, զույգն ունի Թեյլոր անունով աղջիկ: