Պորտալ:Արմավիրի մարզ/Նոր հոդվածներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դողսի միջնակարգ դպրոցը

Դողս, գյուղ Վաղարշապատի տարածաշրջանում, Վաղարշապատ քաղաքից 4կմ հյուսիս։ Մարզկենտրոնից գտնվում է 21կմ հեռավորության վրա։ նախկինում կոչվել է նաև Դոխս, Դողք։ Տարածքը՝ 3.8կմ2 (381 հա)։ Բնակչությունը՝ 1515 մարդ (2013 թ): Եղել է Պատմական Հայաստանի Այրարատ աշխարհի Արագածոտն գավառի գյուղերից։ Այստեղ 894 թ-ին տեղի է ունեցել Դողսի ճակատամարտը Սմբատ Ա Բագրատունու զորքերի և Ատրպատականի էմիր Ափշինի բանակի միջև, որն ավարտվել է հայերի հաղթանակով։ Գյուղում կառուցված է ս. Ստեփանոս եկեղեցին։ Գյուղը տեղադրված է Միջինարաքսյան հարթավայրում՝ ծովի մակարդակից 915մ բարձրության վրա։ Կլիման չոր խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -20-ից -30։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր, օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-ից 26, իսկ առավելագույնը՝ 42։ Հաճախ լինում են խորշակներ, որնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250-300մմ է։ Բնական լանդշաֆտները կիսանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վեր են ածվել կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։ Հարուստ է արտեզյան ջրերով, որոնք օգտագործվում են որպես խմելու ջուր։

(մանրամասն այստեղ)