* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:
Պովիլաս Լուկշիս, (հուլիսի 7, 1979(1979-07-07)[1], Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ) լիտվացի ֆուտբոլիստ ով խաղում է լիտվական I Lyga-յի Utenis Utena ակումբում հարձակվողի դիրքում ։ Նա 1995-1996 թվականների մրցաշրջանի ընթացքում տեղափոխվել է Էկրանաս ֆուտբոլային ակումբ։ 2005 թվականին Լուկշիսը օգնել է Էկրանասին հաղթել A Lyga-ն՝ Լիտվայի ֆուտբոլի առաջնությունը։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում նա խփել է 19 գոլ և երրորդ լավագույն ռմբարկուն էր լիգայում։ 2006 թվականին Էկրանասը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով չեմպիոն դարձած «Կաունաս» ֆուտբոլային ակումբին։ 2006 մրցաշրջանի ընթացքում Լուկշիսը խփել է 13 գոլ և եղել է վեցերորդ լավագույն ռմբարկուն։ 2013 թվականի հուլիսին Լուկշիսը միացել է Լիտվայի ֆուտբոլի առաջնության Ռիգայի «Դաուգավա» ֆուտբոլային ակումբին[2]։ Լիգայի 14 հանդիպումների ընթացքում, 12 գոլ խփելով, նա դարձել է ակումբի լավագույն ռմբարկուն և օգնել է «Դաուգավա» ֆուտբոլային ակումբին հասնել վերջինիս պատմության մեջ իր լավագույն արդյունքին՝ առաջնությունում զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը։ 2014 թվականի մարտին Լուկշիսը տեղափոխվել է Լեհաստանի ֆուտբոլի առաջին լիգայի «Wigry Suwałki» ակումբ[3]։
↑Lauzadis, Almantas 'Almis' (2009 թ․ օգոստոսի 13). «Lithuanian National Team All Players». Almantas 'Almis' Lauzadis. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 6-ին.