Պոկլոն (հուշահամալիր, Սալսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Պոկլոն» հուշահամալիր
«Պոկլոն» հուշահամալիրը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշահամալիր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՍալսկ
Ներկա վիճակկանգուն

«Պոկլոն» (ռուս.՝ Мемориальный ансамбль «Поклон»), հուշահամալիր ՌԴ Ռոստովի մարզի Սալսկ քաղաքի Ազատության հրապարակում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի ապրիլի 23-ին ներկայիս հուշահամալիրի գտնվելու վայրում տեղի է ունեցել սգո հանրահավաք` նվիրված Սալսկի առաջին կարմիրբանակայիններին, որոնք ապրիլի 20-22-ին սպանվել էին Սրեդնի Եգորլիկ գյուղի մոտ` խորհրդային իշխանության համար մղվող մարտերում։ Սկզբնապես եղբայրական գերեզմանին տեղադրված էր փայտե բրգաձև հուշարձան։

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղբայրական գերեզմանում թաղվել են Խորհրդային բանակի զինվորներ, որոնք զոհվել են 1942 թվականին Սալսկի պաշտպանության ժամանակ և մեկ տարի անց նրա ազատագրման ժամանակ։

1947 թվականին եղբայրական գերեզմանում կատարվել են բարեկարգման աշխատանքներ, նրա վրա դրվել է զինվորի գիպսե քանդակ։ Գագաթին աստղով և «Հավերժ փառք Հայրենիքի համար մղված մարտերում ընկած հերոսներին» մակագրությամբ բուրգին ամրացվել է գիպսե պսակ։

1967 թվականին իրականացվել է համալիրի վերակառուցում, և այն ձեռք է բերել իր ժամանակակից տեսքը։ Համալիրի քանդակագործը Վ. Լ. Գլուխովն է, ճարտարապետը` Բ. Վ. Իգնատենկոն, երկուսն էլ Սալսկի բնակիչներ։ Հուշահամալիրը բաց վարդագույն մարմարի փշրանքներից 7-մետրանոց կոթող է, որն ամրացված է հողե բլրակի վրա։ 1975 թվականին եղբայրական գերեզմանին, բլրակի հետևում, տեղադրվել է ինը շիրմաքար։ Նրանց ամրացվել են ուրալյան սպիտակ մարմարից սալեր, որոնց վրա փորագրված են թաղված 177 զինվորների ազգանունները։

1981 թվականին եղբայրական գերեզմանի մոտ թաղվել է Խորհրդային Միության հերոս, Սալսկի բնակիչ Բորիս Տերենտևը։

Հաղթանակի 60-ամյա հոբելյանի առթիվ դեպի հուշարձան գնացող ծառուղում տեղադրվեցին Խորհրդային Միության հերոս սալսկցիների վերակառուցված բարձրաքանդակները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]