Պոլիգրաֆիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Պոլիգրաֆիստ», եռամսյա հանդես։ ՀԽՍՀ պոլիգրաֆարդյունաբերության և հրատարակչությունների գիտատեխնիկական ընկերության հանրապետական վարչության հրատարակություն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1957-1989 թվականներին Երևանում։ Խմբագիրները եղել են Աշոտ Մարտիկյանը, Սուրեն Խաչատրյանը։

Պարբերականը տպագրել է հանրապետության տպարանների աշխատանքները լուսաբանող հոդվածներ, ծանոթացրել հայրենական և արտասահմանյան պոլիգրաֆիստական տեխնիկայի և տեխնոլոգիայի նորություններին, ներկայացրել անվանի պոլիգրաֆիստներին, հայ գիրքը՝ միութենական և միջազգային ցուցահանդեսներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։