Պոլարոիդ արտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
SX-70 լուսանկարչական ժապավենի վրա արված նկարի գեղարվեստական մշակման օրինակ:
Եվս մեկ մանիպուլացիա SX-70 ժապավենի վրա:

Պոլարոիդ արտ (անգլ.՝ Polaroid art), ժամանակակից ուղություն լուսանկարչական արվեստում։

Polaroid ընկերության տեսախցիկների կողմից նկարահանված որոշ ակնթարթային լուսանկարներ հարմար են այլընտրանքային մշակման տարբեր ձևերի համար, ինչը թույլ է տալիս հասնել տարբեր գեղարվեստական էֆեկտների։ Նկարիչները կարող էին հետաքրքիր արդյունքների հասնել հատկապես Polaroid SX-70 - ի լուսանկարները փորձարկելով. դրա համար նրանք օգտագործում էին տարբեր գործիքներ և մեթոդներ. օրինակ, յուղային ներկերով գեղանկարչության էֆեկտ ստանալու համար նրանք էմուլսիա էին չորացնում։ Սակայն, SX-70 -ը վաղուց դուրս է եկել արտադրությունից, իսկ Polaroid Originals –ի նմանատիպ արտադրանքները չունեն նույն գեղարվեստական հատկությունները, ուստի ֆոտոժապավենով փորձարկումները ի վերջո նույնպես ձախողվեցին։

Էմուլսիայի բարձրացմանը կարելի է հասնել Polaroid-ի, Fuji-ի շերտով բաժանիչ ժապավենի և Impossible Project-ի որոշ ժապավենների ջրի մեջ ընկղմումով, իսկ հետո՝ էմուլսիան տեղափոխում են նոր մակերևույթ, ինչպիսիք են փայտը, մետաղը կամ թուղթը։

Պատկերների փոխանցումը ևս մեկ մեթոդ է, որը նկարը անմիջապես շերտազատող ժապավենից տեղափոխում է նոր մակերևույթ։

Պրոֆեսիոնալ նկարիչների և լուսաինկարիչների կողմից Polaroid–ի հետ աշխատանքների տեխնիկայի լուսաբանումը արվեստի մեջ հանգեցրեց յուրօրինակ ուղղության ի հայտ գալուն։ Նման լուսանկարներով ակտիվորեն աշխատել են Ստեֆան դե Ժագերը, Ալեն Ֆլեյգը, Դևիդ Հոքնին[1], Լուկաս Սամարասը։

1981 թվականին արվեստի ֆրանսիացի քննադատ Պիեռ Ռեստանին, որը գրախոսություն գրեց Ars + Machina I ցուցահանդեսի կատալոգում, որը տեղի է ունեցել Ռենի մշակույթի տանը, լուսանկարչական աշխատանքների մասին արտահայտվել է հետևյալ կերպ. «Պոլարոիդ-արտը՝ ի դեմս Անդրե Մալյայի[2], Անժա Մանյելիի, Օդիլ Մուլինեի և Պեդրո Յուարտի, վերջին տարիներին ռազմատենչ հայտարարել է իր մասին և այդ ժամանակից ի վեր մնում է ժամանակակից լուսանկարչության մեջ առավել բաց ուղղություններից մեկը[3]»։

Պաոլո Ջիոլին, ով նմանատիպ գեղարվեստական փորձեր էր կատարում, քննադատների կողմից բնութագրվեց որպես «նեո-պիկտորալիստ»[4]։

Ամերիկյան նկարիչ ԴԷվիդ Հոկնին, դեռ 1980-ականն թվականներից, որպես գեղարվեստական գործիք օգտագործում է ակնթարթային տպագրությունը։ Նա ստեղծում է մեծ չափերի ֆոտոմոնտաժ, որը բաղկացած է մի քանի նկարներից, նա դրանք անվանում էր «ջոյներներ» (joiners):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Wikiwix's cache». archive.wikiwix.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 19-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  2. « Andréas Malh, manipulateur de couleurs », Photo Reporter, no 33 à 37 page 21, 1993.
  3. Pierre Restany, catalogue Ars +Machina I, infographismes, photographismes, reprographismes : la création artistique et les nouvelles technologies : exposition de la Maison de la Culture de Rennes, 1981.
  4. Camille Saint-Jacques (dir.), 1950-2000 Arts contemporains, CNDP, p. 339.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]