Պոետի շունչը
Արտաքին տեսք
(Վերահղված է Պոետի շունչը (հուշարձան, Թուրքիա)ից)
«Պոետի շունչը» հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Երկիր | Թուրքիա |
Շինության ձև | հուշարձան |
Հիմնական թեմա | Հայոց ցեղասպանություն |
Ներկա վիճակ | Կանգուն |
«Պոետի շունչը» հուշարձան, Հայոց ցեղասպանության զոհ մտավորականների հիշատակին նվիրված հուշարձան Թուրքիայի Մարմարա կղզում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը Մարմարա կղզում մասնակցել է փառատոնի։ «Պոետի շունչը» ստեղծագործությունը քանդակագործը նվիրել է Հայոց ցեղասպանության զոհերի, հայրենազրկված մտավորականների հիշատակին։
Պառկած տղամարդն ու եթերային կինը հայրենիքի երազային կարոտն են խորհրդանշում. կինն այն երկիրն է, որ մնաց սահմանից այն կողմ, պոետի ամբողջ փափագը, ամբողջ էությունն ու շունչը կապված են թողած հայրենիքի հետ[1]։
Ստեղծագործության նյութը սպիտակ մարմար է։