Jump to content

Պոգոնոֆորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Riftia pachyptila

Պոգոֆորներ (Pogonophora, < հուն.՝ πώγων — մորուք և φορός — կրել), մորուքակիրներ, ծովային անողնաշարավոր կենդանիների տիպ։ Ապրում են երկու ծայրը բաց խիտինե պաշտպանիչ խողովակներում։ Մի քանի սմ-ից մինչև 1 մ երկարությամբ մարմինը թելանման է՝ բաղկացած 4 բաժիններից։ Առաջինի վրա տեղավորված են գլուխը և շոշափուկները (1-ից 2000 հատ)։ Երկրորդն օժտված է զույգ կուտիկուլային ողնուցներից կազմված «սանձով», որով պոգոֆորները հենվում են խողովակի ծայրին։ Երրորդ բաժինը երկար է, կրում է խողովակի հետ ամրակցվող պտկիկներ, թիթեղիկներ և սեռական գեղձեր։ Չորրորդի օգնությամբ, որը կարող է դուրս ելնել խողովակից, պոգոֆորները փորում են հողը և ետին ծայրով խրվում նրա մեջ։ Աղիք, բերան և հետանցք չունեն։ Սնվում են մարմնի մակերևույթով, հատկապես շոշափուկներով՝ ներծծելով ջրում լուծված օրգ․ նյութերը։ Մարմնական խոռոչը երկրորդային է։ Արյունատար համակարգն ունի սիրտ։ Նյարդային համակարգը բաղկացած է որովայնային ուղեղից և կենտ ցողունից։ Բաժանասեռ են։

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոգոնոֆորներ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոգոնոֆորներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 345