Պյոտր Դմիտրիև
Պյոտր Դմիտրիև | |
---|---|
փետրվարի 28, 1860 - ոչ վաղ քան սեպտեմբեր 1916 | |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ |
Պարգևներ |
Պյոտր Դմիտրիև (ռուս.՝ Пётр Гаврилович Дмитриев, փետրվարի 28, 1860 - ոչ վաղ քան սեպտեմբեր 1916), գեներալ-մայոր, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Պյոտր Դմիտրիևը ծնվել է 1860 թվականի փետրվարի 28-ին։ Կրթություն է ստացել Սանկտ-Պետերբուրգի 2-րդ պրոգիմնազիայում և Ռազմական տեղագրագիտության ուսումնարանում, որն ավարտելուց հետո 1880 թվականին գործուղվել է տեղագիրների Կորպուս։ Նիկոլաևյան ինժեներական ակադեմիայի գիտական դասընթացներն ավարտելուց հետո Դմիտրիևը ստացել է կապիտանի աստիճան և ծառայության անցել ինժեներական զորքերում։ 1898 թվականին ստացել է փոխգնդապետի, 1904 թվականի հունիսի 22-ին` գնդապետի կոչում, 1901 թվականին նշանակվել է սակրավորների 5-րդ բրիգադի շտաբի պետ, 1904 թվականին` սակրավորների 19-րդ գումարտակի հրամանատար։ 1910 թվականի հունիսի 5-ին Դմիտրիևը նշանակվել է 22-րդ սակրավորական գումարտակի հրամանատար, որի գլխավորությամբ էլ դիմավորել է Առաջին համաշխարհային պատերազմը։ Գերազանց ծառայության համար 1915 թվականի դեկտեմբերի 6-ին նրան շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ 1916 թվականի հուլիսի 10-ին նա նույն կոչումով զբաղեցրել է նույն պաշտոնը և նույն թվականի սեպտեմբերի 8-ին պարգևատրվել սուրբ Ստանիսլավի առաջին աստիճանի սրերով շքանշանով։ Նրա կյանքի հետագա հանգամանքները բացահայտված չեն[1][2]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այլ պարգևների հետ մեկտեղ Դմիտրիևը ստացել է հետևյալ շքանշանները`
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան (1889)
- Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան (1892)
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1894)
- Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան (1896)
- Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան (1902)
- Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (1906)
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան սրերով (1916 թվականի սեպտեմբերի 8).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ В справочнике Шабанова о кавалерах ордена св. Георгия указано, что П. Г. Дмитриев погиб 20 июня 1916 года в должности командующего 266-м пехотным Пореченским полком. Однако в данном случае он спутан с полковником Петром Николаевичем Дмитриевым.
- ↑ Дмитриев, Пётр Гаврилович на сайте «Русская армия в Великой войне»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Волков С. В. Генералитет Российской империи. Энциклопедический словарь генералов и адмиралов от Петра I до Николая II. Том I. А—К. — М., 2009. — С. 455. — ISBN 978-5-9524-4166-8
- Список полковникам по старшинству. Составлен по 1 марта 1914 г. — СПб., 1914. — С. 44.
- Список генералам по старшинству. Исправлен по 10 июля 1916 г. — Пг., 1916. — С. 169
- Шабанов В. М. Военный орден Святого Великомученика и Победоносца Георгия. Именные списки 1769—1920. Биобиблиографический справочник. — М., 2004. — С. 495. — ISBN 5-89577-059-
- Փետրվարի 28 ծնունդներ
- 1860 ծնունդներ
- Մահվան ամսաթիվը չորոշված անձինք
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ
- Ռուս ռազմական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- 20-րդ դարի մահեր
- Գեներալ-մայորներ