Պղնձե օձ (Նեհուշտան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մովսեսը բարձրացնում է պղնձե օձը իսրայելցիներին օձերի խայթոցներից բուժելու համար: Եզեկիան օձն այս անվանում է Նեհուշտան

Աստվածաշնչյան Թվեր գրքում Նեհուշտանը (կամ Նոհեստան) (եբրայերեն։ נחושתן կամ נחש הנחושת) բրոնզե (պղնձե) օձ է բարձրացված ձողի (շտանդարտ) վրա, որն Աստված պատվիրել էր կանգնեցնել թունավոր օձերի (կրակե օձեր) խայթոցներից իսրայելցիներին պաշտպանելու համար (Թվեր գիրք, 21:9)[1]։

Եգիպտոսից անապատներով Քանան տեղափոխվելու երկար տարիներ շարունակվող ճանապարհորդության ընթացքում իսրայելցիները կորցնում են հավատը և սկսում բողոքել։ Սրան հետևում է Աստծո կողմից որպես պատիժ ուղարկված թունավոր օձերի տեսքով անձրևը (Մովսեսի դեմ խոսելու և իրեն չհավատալու համար)։ Եզեկիա արքան հետագա պատկերամարտության կրոնական ռեֆորմների շրջանում ոչնչացնում է Նեհուշտանը կռապաշտական դրսևորումներից խուսափելու նպատակով (4 թագ. 18:4)։

Գրադարձությունը և թարգմանությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը գրադարձվում է «Նոհեստան» (Nohestan) Դուայ-Ռեյմսի 1899 թ. աստվածաշնչում[2]։ Ուղղափառ Հրեական Աստվածաշնչում հանդես է գալիս "Nechushtan" ձևով[3]։

Աստվածաշնչի հայերեն տարբերակում, անգլերեն ստանդարտ տարբերակում և ժամանակակից մեծաքանակ թարգմանություններում հայտնի է Պղձե օձ ձևով։

Օձի պատկերումը[խմբագրել | խմբագրել կոդը]

1508 թ., Սիքստինյան Կապելլա:

Օձի պաշտամունքը հայտնի է եղել Քանանի տարածքում Բրոնզի դարում[4][5]։ Աստվածաշնչյան այս դրվագը բազմիցս վերարտադրվել և ներկայացվել է կտավներում։ Դրանցից մեկը Ֆեոդորա Բրունի «Պղնձե օձ» ստաղծագործությունն է, մյուս համանուն նկարը ստեղծվել է նկարիչ Յակոպո Տինտորետոյի կողմից 1575 թ. և զբաղեցնում է Վենետիկի Սան-Ռոկկո եկեղեցու նկարազարդված առաստաղի կենտրոնական հատվածը։

Նոր Կտակարանում Քրիստոսը համեմատում է Մարդու Որդու համբարձումը Նեհուշտանի բարձրացման (կանգնեցման) հետ (Հովհաննես, 3:14-15)

Պղնձե Օձը, Բենջամին Վեստ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կադուցեուս
  • Կռապաշտություն
  • Ասկլեպիուսի գավազան
  • Օձերն Աստվածաշնչում
  • Օձի սիմվոլիկան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Numbers 21:4-9
  2. https://www.biblegateway.com/passage/?search=2+Kings+18%3A4&version=DRA
  3. https://www.biblegateway.com/passage/?search=2+Kings+18%3A4&version=OJB
  4. Gordon Loud, Megiddo II: Plates plate 240: 1, 4, from Stratum X (dated by Loud 1650-1550 BC) and Statum VIIB (dated 1250-1150 BC), noted by Joines 1968:245f.
  5. R.A.S. Macalister, Gezer II, p. 399, fig. 488, noted by Joiner 1968:245 note 3, from the high place area, dated Late Bronze Age.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [./File:PD-icon.svg ] Այս հոդվածը ներառում է տեքստը հրապարակման այժմ հանրային տիրույթում։ Kaufmann., Իսահակ Хусик, Jastrow Morris - կրտսերը, Ջ. Ֆրեդերիկ Маккарди (1901-1906). "Պղնձե օձը". Հրեական Հանրագիտարան.
  • Բա, Մարտին (1968). Թվերը։ Մեկնաբանություն (N 613, Այն Է. 7 խմբ.). Вестминстер Ջոն Knox Մամլո. PP. 155-8. Թիվ ISBN 978-0-664-22320-5.
  • Օլսոն, Դենիս Տ. (1996). Olson, Dennis T. (1996). Numbers. Louisville:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]