Պլևենի քայլերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պլևենի քայլերգ (թուրքերեն՝ Plevne Marşı) կամ Օսման փաշայի քայլերգ (թուրքերեն՝ Osman Paşa Marşı), Պլևենի պաշարման ժամանակ օսմանյան զորքերի հրամանատար Օսման փաշայի հիշատակը հավերժացնող քայլերգ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ քայլերգը կատարվել է Հաֆիզ Յաշար Բեյի և Սազ նվագախմբի կողմից Հին Պլևենի քայլերգ (Eski Plevne Marşı) անվան տակ, որի խոսքերը տարբերվում են քայլերգի ժամանակակից տեքստից։ Արձանագրվել է, որ երաժշտությունը պատկանում է Մեհմեթ Ալի Բեյին[2][3]։ Այնուամենայնիվ, այլ աղբյուրներ վկայում են, որ քայլերգի տեքստը պատկանում է Միթհաթ Էֆենդիին, իսկ երաժշտությունը՝ հայ երգահան Տիգրան Չուխաջյանին։ Որոշ աղբյուրներ նաև գրում են, որ քայլերգի խոսքերը պատկանում մեկ այլ մարդու՝ հայտնի Ժորժ Պերա կեղծանվամբ, իսկ երաժշտությունը՝ Էդուարդ Թաքսիմ կեղծանվամբ հայտնի հեղինակի[4]։

Խոսք[խմբագրել | խմբագրել կոդը]

(աուդիո)
(աուդիո)
[[:Պատկեր:{{{Ֆայլի անվանում}}}|{{{Անվանում}}}]]
[[Պատկեր:{{{Ֆայլի անվանում}}}|180px|noicon]]
Բնօրինակ Հայերեն

Tuna nehri akmam diyor
Etrafımı yıkmam diyor
Şanı büyük Osman Paşa
Plevne'den çıkmam diyor

Düşman Tuna'yı atladı
Karakolları yokladı
Osman Paşa'nın kolunda
Beş bin top birden patladı

Դանուբ գետն ասում է, որ չի հոսելու
Ասում է, որ չի քանդելու շուրջբոլորը
Փառապանծ Օսման փաշան
Ասում է, որ չի լքելու Պլևենը

Թշնամին անցել է Դանուբը
Եվ ստուգել սահմանակալներին
Օսման փաշայի հրամանով
Պայթեցվել են հինգ հազար թնդանոթ միաժամանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Büyük Larousse Sözlük ve Ansiklopedisi (1986), v. 18, c. 9433, Gelişim Yayınları.
  2. Etem Üngör։
  3. Osmanlı Marşları: The Ottoman Military Music in 78 rpm Records, Muammer Karabey Koleksiyonu Book & CD, Kalan.
  4. Metin And։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]