Պլեխանովսկայա փողոց (Վորոնեժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պլեխանովսկայա փողոց
Плехановская улица.jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվում էQ4504348?
Երկարություն2,3±0,1 կիլոմետր
Կոորդինատներ: 51°39′55.000000100806″ հս․ լ. 39°11′45.000000098796″ ավ. ե. / 51.66527777780577679° հս․. լ. 39.19583333336077402° ավ. ե. / 51.66527777780577679; 39.19583333336077402

Պլեխանովսկայա փողոց, փողոց Վորոնեժի կենտրոնում: Երկարությունը 2,3 կմ է[1]:

Տեղակայվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցը սկիզբ է առնում համալսարանի հրապարակից, որտեղ գտնվում է Վորոնեժի պետական համալսարանի հիմնական շենքը, անցնում է Զաստավա հրապարակով և ավարտվում երկաթուղային ճանապարհների ուղեկամրջի մոտ: Ավտոմոբիլային լայնությունը 4-6 շերտ է:

Փողոցը կարևոր դեր է խաղում քաղաքի երթևեկության համար՝ լինելով քաղաքի գլխավոր մայրուղիներից մեկը: Նրանով են անցնում ավտոբուսային շատ երթուղիներ, ինչպես նաև՝ տրոլեյբուսի մեկ երթուղի: Մինչև 2001 թվականը Պլեխանովսկայա փողոցի երկայնքով՝ Կոլցովսկայայից մինչև Զաստավա հրապարակ, անցնում էր տրամվայի 8 երթուղի, ինչպես նաև՝ մինչև 1960-ական թվականների սկիզբը, Կոլցովսկու հրապարակից դեպի Կոլցովսկի փողոց տրամվայի գիծ կար: Վերջում փողոցը հասնում է Մոսկովյան պրոսպեկտ: Պլեխանովսկայա փողոցում տեղակայված է քաղաքի երբեմնի խոշորագույն խանութներից մեկը` «Մանկական աշխարհը»: XXI դարի սկզբին պիկ ժամերին փողոցը խիստ ծանրաբեռնված էր տրանսպորտով:

Plekhanovskaya-zastava.jpg

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցը կառուցվել է 1774 թվականի կանոնավոր պլանի համաձայն: Համաձայն այս ակտի` ժամանակակից Պլեխանովսկայան, իսկ այդ ժամանակ` Նովոմոսկովսկայան, Մոսկվա տանող ճանապարհի սկիզբն էր (իրեն զուգահեռ Ստարոմոսկովսկայայի փոխարեն, այժմ ՝ Կարլ Մարքս): Ստարոմոսկովսկայան Վորոնեժի շատ վաճառականների բնակավայրն էր, այստեղ էլ գտնվում էին նրանց խանութները: Փողոցի երկու կողմերում կային շուկայի հրապարակներ: Կապի ժամանակակից հետազոտական ինստիտուտի տեղում Երրորդության տաճարն է եղել:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն հանգամանքին, որ փողոցը ամենահներից մեկն է համարվում Վորոնեժում և ակտիվորեն կառուցվել է նախահեղափոխական շրջանում, հին կառույցներ գրեթե չեն պահպանվել:

  • Թիվ 3՝ գործարանատեր Սավոստյանովի տունը, որը կառուցվել է 1768-1773 թվականների միջև ընկած ժամանակահատվածում:
  • Թիվ 10՝ «Վոլգա-Կամա» բանկ (1914-1915 թվականներ):
  • Թիվ 16՝ Վյախիրև վաճառականների տունը, որը կառուցվել է 1904 թվականին:
  • Թիվ 29՝ Տարածաշրջանային գավառագիտական թանգարան:
  • Վորոնեժի օպերայի և բալետի պետական թատրոնի հարևանությամբ Ա. Ս. Պուշկինի հուշարձանը:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Попов П. А. Воронеж: История города в названиях улиц. — 2-е изд.. — Воронеж: Кварта, 2003. — 448 с.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. По данным Google Maps

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]