Վորոնեժի օպերայի և բալետի պետական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վորոնեժի օպերայի և բալետի պետական թատրոն
Տեսակօպերային թատրոն
Երկիր Ռուսաստան
Գտնվելու վայրըՎորոնեժ և Lenina Square?
Հիմնադրման ամսաթիվ1968
Կայքtheatre.vzh.ru
 Voronezh Opera and Ballet Theatre Վիքիպահեստում

Վորոնեժի օպերայի և բալետի պետական թատրոն, Վորոնեժի ստացիոնար ռեպերտուարային թատրոն։ Այն հիմնադրվել է որը հիմնադրվել է 1931 թվականին՝ որպես Երաժշտական կոմեդիայի թատրոն։ Ներկայիս անվանումը կրում է 1968 թվականից։

Թատրոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի պատմությունը սկսվել է 1931 թվականից, երբ Վորոնեժում իր ստեղծագործական գործունեությոուն է սկսում Կոմեդիայի երաժշտական թատրոնը։ Այն ստեղծվել է դերասան և ռեժիսոր Լազար Լազարևի ղեկավարությամբ՝ պրոֆեսիոնալ արվեստագետների խմբի շնորհիվ։ 1958 թվականին թատրոնի անձնակազմը հյուրախաղերով մեկնում է Մոսկվա, որտեղ բարձր գնահատական է ձեռք է բերում հանդիասատեսի կողմից։ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության ներկայացուցիչ Տիխոն Խրեննիկովն առաջարկում է Երաժշտական կոմեդիայի թատրոնը վերանվանել և դարձնել Երաժշտական թատրոն:1960 թվականին ԽՍՀՄ Մշակույթի նախարարության և Վորոնեժի շրջանի ղեկավարության կողմից այս առաջարկությունը հաստվում է և վերանվանվում։ Թատերախմբի համար կարևոր և հաղթական նշաձող էր Լենինի հրապարակի տարածքում շենք ձեռք բերելը։

1961 թվականի փետրվարի 25-ին նոր սցենարով բեմադրվում է Պյոտր Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայի պրեմիերան։ Հենց այդ օրն էլ համարվում է թատրոնի ծննդյան օրը։ Հաջորդ օրը՝ փետրվարի 26-ին, ցուցադրվում է «Կարապի լիճ (բալետ)», որից հետո սկսվում է բալետի թատերախմբի պատմությունը։ Այն ղեկավարում էր Տ. Ռամանովը։ 1960-ական թվականները նշանավորվում են ռեժիսոր Ս. Շթեյնի (Բելառուսի ժողովրդական արտիստ), գլխավոր պարուսույց Կ. Մյուլլերի (Բելառուսի վաստակավոր արտիստ) և գլխավոր գեղարվեստական ղեկավար Վ. Թիբինի (ՌԽՖՍՀ-ի վաստակավոր արտիստ) ստեղծագործական աշխատանքներով։ Այդ տարիներին թատրոնում աշխատում էր ՌԽՖՍՀ-ի ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր, դիրիժոր Ա. Լյուդմիլինը։ Նա թատրոնում ստեղծել է դասական օպերայի և բալետի ռեպերտուարի հիմունքները։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել և ցուցադրվել է տասը ներկայացում՝ «Աիդա », «Տրավիատա» , «Կարմեն», «Տոսկա», «Ռիգոլետտո», «Մադամ Բատերֆլայ», «Պիկովայա դամա», «Լուդ Գիդիա», «Չիո-չիո-սան», «Հրդեհի տարիներ»։

1966 թվականին՝ Ա. Լյուդմիլինի մահվանից հետո, նույն սովորույթը շարունակում է Յարոսլավ Վոսչակը, որը ստեղծում և ցուցադրում է «Մազեպա»,«Տրուբադուր» և «Ռուս կին» օպերաները։ Նրա օրոք թատրոնը ձեռք է բերում նոր անվանում՝ Վորոնեժի օպերայի և բալետի պետական թատրոն։

1970-ական թվականների թատրոնը ներկայացնում էին գլխավոր դիրիժորներ Ղազախստանի վաստակավոր արտիստ Ի. Օստրովսկին և ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Վ.Վասիլևը, Մոլդովայի մշակույթի վաստակավոր արտիստ Գ. Գելովանին, գլխավոր բալետմաստեր, մշակույթի վաստակավոր արտիստ Գ. Մալխասյանցը, գլխավոր նկարիչ Ն.Կոտովը, երգչախմբի գլխավոր ղեկավար, ՌԴ-ի վաստակավոր արտիստ Լ.Դիտկոն։

1979-1985 թվականներին թատրոնի գլխավոր բալետմաստեր էր ՌԴ-ի վաստակավոր արտիստ Ն.Վալիտովան։ 1990-ական թվականներին թատրոնում աշխատում էին գլխավոր ռեժիսորներ և ՌԴ-ի արվեստի վաստակավոր արտիստներ Յ.Անիսիչկինը, Ա.Զիկովը։ Գլխավոր արվեստագետն էր ՌԴ-ի վաստակավոր գործիչ Գ. Քոչիաշվիլին։

21-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

1999-2016 թթ. թատրոնը ղեկավարել է միջազգային մրցույթների դափնեկիր Վ.Կուշնիկովը, 2016 թվականից` Օլգա Շչերբանը։ 2015-թվականից թատրոնի գեղարվեստական ղեկավարն է Անդրեյ Օգիևսկին։ Նրա ղեկավարությամբ թատրոնում բեմադրվել է է «Դոն Ժուան» օպերան և «Ռուսլան և Լյուդմիլա» բալետը։

2018 թվականի հուլիսի մարզպետ Ալեքսանդր Գուսևը առաջարկում է նոր թատրոնի շենք կառուցել ջրամբարի պոչամբարի վրա։ Այնուհետեւ հայտնի է դառնում, որ նախատեսվում է մինչև 2 միլիարդ ռուբլի ծախսել գոյություն ունեցող շենքի վերակառուցման վրա։ 2018 թ. դեկտեմբերին Գուսևը հանձնարարում է նոր թատրոնի կառուցման համար նախապատրաստել նախագծային փաստաթղթերը։ 2019 թվականի փետրվարին Տարածաշրջանային մշակույթի բաժնի հանրային խորհուրդը խորհուրդ է տալիս քանդել Վորոնեժի օպերայի և բալետի թատրոնի շենքը և տեղում կառուցել նոր շենք՝ հնարավորինս նման նախկին շենքի ճակատային մասին[1]։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 44 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում թատրոնում բեմադրվում է է 200-ից ավելի ներկայացում՝ օպերայի և բալետի դասական խաղացանկից։ Ժամանակակից թատրոնում 40-ից ավելի ռուս և համաշխարհային դասական և ժամանակակից ստեղծագործություններ են ներկայացված։

Թատրոնի խաղացանկում ներկայացված են հետևյալ ստեղծագործություններրը.

Օպերա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պայացներ» (1961)
  • «Աիդա» (1962)
  • «Կուբայի աղջիկը» (1962)
  • «Կարմեն» (1963)
  • «Չիո-չիո-սան» (1963)
  • «Լուդ Լիգիան» (1963)
  • «Հեռավոր ճանապարհներ» (1964)
  • «Իգոր իշխան» (1964)
  • «Հրդեհային տարիներ» (1966)
  • «Բրետսկի բերդ» (1967)
  • «Ռուս կինը» (1969)
  • «Խաղաղ Դոն» (1967)
  • «Մազեպա» (1968)
  • «Պիկովայա դամա» (1970)
  • «Օլեկո Դունդիչ» (1972)
  • «Դիմակահանդս» (1972)
  • «Կախարդական ֆլեյտա»
  • «Իոլանդա]»
  • «Տրավիատա»
  • «Դոն Ժուան»
  • «Պալատական հարսիկը»
  • «Մակբեթ»
  • «Մարիցա»
  • «Գնչուների բարոն»
  • «Կոշկավոր կատուն»
  • «Սևաստոպոլյան վալս»

Բալետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • « Դոն Կիխոտ» (1963)
  • «Ամպրոպ» (1963)
  • «Օրիորդն ու խուլիգանը »(1965)
  • «Կարապի լիճ» (1968)
  • «Կորսար» (1969)
  • «Գայանե» (1971)
  • «Անտոնի և Կլեոպատրա » (1972)
  • «Ժիզել»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Воронежский театр оперы и балета // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  • «Воронежский театр оперы и балета» (ռուսերեն). Belcanto.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
  • «Воронежский театр оперы и балета» (ռուսերեն). Музыкальная энциклопедия 1973-1982. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.