Պլանետար փոխանցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պլանետար փոխանցում, ատամնալծակավոր փոխանցում տեղափոխվող երկրաչափական առանցքներ ունեցող անիվներով (սատելիտներ), որոնք իրենց առանցքներով շրջագլվում են կենտրոնական անիվի շուրջը տարիչի հետ միասին։ Պլանետար փոխանցում թույլ է տալիս ստանալ փոխանցման մեծ հարաբերություններ՝ մեխանիզմի փոքր չափերի և բարձր օգտակար գործողության գործակցի դեպքում։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործվում է տրանսպորտային մեքենաներում, հաստոցների հաղորդակներում, բեռնամբարձ մեքենաներում, հաշվիչվճռող սարքերում, զուգահեռ կամ հատվող առանցքների միջե պտույտը փոխանցելու կամ սատելիտի հետ միացած բանող օրգանի բարդ հարթ-զուգահեռ շարժումը վերարտադրելու համար։

Ավտոմոբիլի դիֆերենցիալը պլանետար փոխանցման մասնավոր դեպք է։

Սխեմաների և պլանետար փոխանցումների արագության արտադրանքը
Սխեմա Արտադրանքի արագություն Սխեմա Արտադրանքի արագություն Սխեմա Արտադրանքի արագություն Սխեմա Արտադրանքի արագություն

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Антонов А. С., Артамонов Б. А., Коробков Б. М., Магидович Е. И. Планетарные передачи // Танк. — Воениздат, 1954. — С. 422—429. — 607 с.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 320