Պլազմոլիզ

Պլազմոլիզ (հին հունարեն՝ πλάσμα` քայքայում և λύσις` պլազմա), պրոտոպլաստի (բջջի պարունակության) անջատումը բջջաթաղանթից հիպերտոնիկ լուծույթում։ Բնորոշ է բուսական բջիջներին, սնկերին և խոշոր բակտերիաներին որոնք ունեն ամուր, ամուր բջջապատ[1]։
Կենդանական բջիջները հիպերտոնիկ լուծույթում կնճռոտվում են։ Կախված պրոտոպլազմայի մածուցիկությունից, բջջի և լուծույթի օսմոտիկ ճնշումների տարբերությունից, տարբերում են ուռուցիկ, գոգավոր, ջղաձիգ և թասակավոր պլազմոլիզներ։
Երբեմն պլազմոլիզի ենթարկված բջիջները կենդանի են մնում և ջրի կամ հիպոտոնիկ լուծույթների մեջ տեղավորելիս վերադառնում նախնանական վիճակին (դեպլազմոլիզ)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 315)։ ![]() |
|