Պիրոմետրիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պիրոմետրիա, հրաչափություն, ջերմաստիճանի չափման մեթոդների խումբ։ Նախկինում պիրոմետրիային են վերագրվել այն ջերմաստիճանների չափման բոլոր մեթոդները, որոնք սնդիկային ջերմաչափերով հնարավոր չէր չափել։ 20-րդ դարի 60-ական թվականներից պիրոմետրիային են վերագրվում հիմնականում օպտիկական մեթոդները՝ պիրոմետրերի կիրառությամբ։

Մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օպտիկականը համարյա բոլոր մեթոդների հիմքում ընկած մարմնի ջերմային ճառագայթման (երբեմն՝ կլանման) ինտենսիվության չափումը։ Ջերմային ճառագայթման ինտենսիվությունը կախված է մարմինների T ջերմաստիճանից և վերջինիս ցածրացման հետ կտրուկ նվազում է։ Այդ պատճառով Պիրոմետրիայի մեթոդները կիրառվում են բարձր ջերմաստիճանների չափման համար։ Պիրոմետրիայի մեթոդները T 1000°С դեպքում ունեն երկրորդական, Т 1000°С դեպքում՝ կարևոր նշանակություն, իսկ Т >3000 °С դեպքում դառնում են ջերմաստիճանի չափման գործնականում միիակ միջոցը։ Արդյունաբերական և լաբորատոր պայմաններում Պիրոմետրիայի մեթոդներով որոշում են ջերմաստիճանը վառարաններում և ջեռուցիչ այլ կայանքներում, հալված մետաղների, բոցի, տաքացած գազերի, պլազմայի ջերմաստիճանը։

Ջերմաստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրոմետրիայի մեթոդները չեն պահանջում չափիչ սարքի տվիչի և մարմնի (այն մարմնի, որի ջերմաստիճանը չափվում է) հպում, այդ պատճառով դրանք կարող են կիրառվել շատ բարձր ջերմաստիճանների, ինչպես նաև հեռավոր մարմինների ջերմաստիճանի չափման համար։ Պիրոմետրիայի մեթոդների կիրառելիության հիմնական պայմանն այն է, որ մարմնի ճառագայթումը լինի զուտ ջերմային, այսինքն՝ ենթարկվի Կիրխհոֆի ճառագայթման օրենքին։ Պիրոմետրիայի օպտիկական մեթոդներով ջերմաստիճանը կարելի է չափել սպեկտրային գծերի ինտենսիվության կամ դրանց ձևի ու լայնության որոշման միջոցով, որոշ դեպքերում՝ ըստ հոծ սպեկտրի բացարձակ ու հարաբերական ինտենսիվության և այլն։ Հատուկ նշանակություն ունեն պլազմայում ցրված լազերային ճառագայթման միջոցով ջերմաստիճանի որոշման մեթոդները, որոնք թույլ են տալիս հետազոտել անհամասեռ պլազման։ Պիրոմետրիայի մեթոդների կիրառման շնորհիվ կարևոր տեղեկություններ են ստացվում նաև անհավասարակշիռ պլազմայի վիճակի մասին, թեև ջերմաստիճանի հասկացությունն այդ դեպքում կիրառելի չէ։ Պիրոմետրիայի մեթոդների թերություններից են չափումների աշխատատարությունը, արդյունքների մեկնաբանման բարդությունը, ոչ բարձր ճշգրտությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 309