Պիրեյոսի համայնքային թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Պիրեյոսի համայնքային թատրոն
Dimotikotheatropeiraia.jpg
Տեսակթատրոն
ԵրկիրՀունաստան Հունաստան
Գտնվելու վայրըՊիրեյոս
Հիմնադրման ամսաթիվ1895
Կայքdithepi.gr
Municipal Theatre of Piraeus Վիքիպահեստում
Թատրոնի վերնաճակատը

Պիրեյոսի համայնքային թատրոն (հուն․՝ Δημοτικό Θέατρο Πειραιά), Հունաստանի մայրաքաղաք Աթենքի տարածքում ընդգրկված Պիրեյոս նավահանգստային քաղաքի թատրոնը:

Թատրոնի նոր դասական (նեոկլասիկական) ոճի շենքը կառուցվել է տասնիններորդ դարի վերջերին, Պիրեյոս քաղաքի կենտրոնական հատվածում՝ Կորայիս հրապարակում[1], տեղացի ճարտարապետ, պոլիտեխնիկի պրոֆեսոր Իոաննիս Լազարիմոսի նախագծերի հիման վրա: Կառույցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 1895 թվականի ապրիլի 9-ին[2]:

Պայտաձև դահլիճն ունի 600 նստատեղ[3], որն այն ժամանակների համար արդարացված թվաքանակ է համարվում, մանավանդ եթե հաշվի առնվի, որ 1883 թվականին, երբ ընդունվել է թատրոնի կառուցման որոշումը, Պիրեյոսում ապրում էր ընդամենը քսանյոթ հազար մարդ (2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ շուրջ 164 հազար), և կրթվածների թիվը նրանց մեջ հազիվ երկու հարյուրի էր հասնում, միայն գրել-կարդալ կարողացողների քանակը նույնպես այնքան էլ մեծ չէր:

Կառույցի ճարտարապետության վրա նկատելի է գերմանական նոր դասականության, մասնավորապես՝ ճարտարապետ Էռնեստ Ցիլլերի ազդեցությունը: Շինությունը 34մx45մ չափսերով ուղղանկյան տեսք ունի և համեմատաբար պահպանողական բնույթի գեղագիտություն, որի խորապատկերի վրա աչքի է զարնում գլխավոր մուտքը՝ կորնթական ոճի չորս սյուներով և գողտրիկ վերնաճակատով:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «(Στέκει) στο κέντρο του κέντρου του» (Δημήτρης Παπαδημητρίου, πρόεδρος της Εφορίας του Θεάτρου). Άρθρο με τίτλο «Έτοιμο να λειτουργήσει το Δημοτικό Θέατρο Πειραιά», tovima.gr, 15 Oκτωβρίου 2013
  2. Σέλλα Όλγα (4 Ιανουαρίου 2008)։ «Δημοτικό Θέατρο Πειραιά: παρελθόν και μέλλον»։ Η ΚΑΘΗΜΕΡΙΝΗ։ Վերցված է 22 Δεκεμβρίου 2013 
  3. «Το Δημοτικό Θέατρο Πειραιά επαναλειτουργεί από τις 21 Σεπτεμβρίου»։ naftemporiki.gr։ 7 Ιουνίου 2013։ Վերցված է 22 Δεκεμβρίου 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]