Պիտուիտրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պիտուիտրին (լատին․՝ Pituitrinum), հորմոնային պատրաստուկ։ Ստանում են մորթած կենդանիների հիպոֆիզի ետին բլթից՝ ջրային լուծահանման մեթոդով։ Պարունակում է երկու հորմոն՝

  • օքսիտոցին
  • վազոպրեսին։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծննդաբերությունների ժամանակ արգանդի կծկումները ուժեղացնելու, ետծննդյան արյունահոսությունը դադարեցնելու նպատակով, ինչպես նաև գիշերային անմիզապահության և անշաքար դիաբետի դեպքում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 305