Պերտիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պերտիտ (Կանադայի Փերթ վայրի անունով), կալիումային դաշտային սպաթ ալբիտի կամ թթու պլագիոկլագի սերտաճումներով։ Տարբերում են տրոհման պերտիտ և տեղակալման պերտիտ։ Առաջինը գոյանում է կալիումնատրիումային դաշտային ապարներից ջերմաստիճանի իջեցման պայմաններում, երբ К ու Na չեն կարող միմյանց տեղակալել իոնային շառավիղների մեծ տարբերության հետեանքով։ Տրոհման պերտիտ հետագա ալբիտացման դեպքում կարող է անցնել տեղակալման պերտիտի։ Ըստ սերտաճումների չափերի տարբերում են Պերտիտներ, միկրոպերտիտներ և գաղտնապերտիտներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։