Պերմանգանատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պերմանգանատներ, գերմանգանատներ, գերմանգանական թթվի՝ НMnO4 աղերը։ Բյուրեղական նյութեր են, համարյա սև՝ կանաչամանուշակագույն երանգով։ Ջրում առավել լավ լուծվում են նատրիումի և երկարժեք մետաղների Պերմանգանատները։ Լուծույթները կարմրամանուշակագույն են։ Պերմանգանատները ուժեղ օքսիդիչներ են, տաքացնելիս քայքայվում են։ Քիմիական լաբորատորիաներում և օրգանական սինթեզում օգտագործվում է որպես օքսիդիչ։ Բժշկության (նաև անասնաբուժության) մեջ՝ որպես ախտահանիչ միջոց՝ (ողողումների, լվացումների և այլնի համար)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 275
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերմանգանատներ» հոդվածին։