Պետրոս և Ֆևրոնյա Մուրոմցիների հուշարձան (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պետրոս և Ֆևրոնյա Մուրոմցիների հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԿրասնի Սուլին
Շինության ձևքանդակ
Ներկա վիճակկանգուն

Պետրոս և Ֆևրոնյա Մուրոմցիների հուշարձան (ռուս.՝ Памятник Петру и Февронии Муромским), հուշարձան Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Նվիրված է Մուրոմի իշխան Յուրի Վլադիմիրովիչի երկրորդ որդուն` իշխան Պետրոսին, և նրա կնոջը` Ֆևրոնյային։ Ռուսաստանի տարածքում Պետրոսի և Ֆևրոնյայի ավելի քան 10 հուշարձաններից մեկն է[1]։ Տեղադրվել է քաղաքի Լենինի փողոց, թիվ 7ա հասցեով[2]։ Քանդակագործական հորինվածքի հեղինակն է ռոստովցի քանդակագործ Անդրեյ Դեմենտևը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանդակը պատկերում է Մուրոմի իշխան Յուրի Վլադիմիրովիչի երկրորդ որդուն` իշխան Պետրոսին, և նրա կնոջը` Ֆևրոնյային, որոնք, ըստ ավանդույթների, հաղթահարել են բարդ ճանապարհ՝ դեպի ամուսնական երջանիկ կյանք։ Նրանք դասվել են սրբերի շարքին։ 

Հուշարձանը տեղադրվել է 2017 թվականի դեկտեմբերին Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքի Հարսանյաց պալատի նոր շենքի առջև։ Քանդակի հեղինակը ռոստովցի քանդակագործ Անդրեյ Դեմենտևն է։ Հուշարձանի կառուցման վայրը պատահական չի ընտրվել, քանի որ այս սրբերը համարվում են սիրո, ընտանիքի և ամուսնության հովանավորը։ Քանդակագործի կերտած սրբերի կերպարները շենքի մուտքի մոտ դիմավորում են սուլինսկցի բոլոր նորապսակներին։ Հուշարձանի հարևանությամբ տեղադրվել է նաև «Հաշտության նստարան»[3]։

Սրբերի քանդակը ձուլված է բրոնզից, իսկ պատվանդանի դեր է կատարում մեծ քարը, որի վրա արված է ռուսերեն «Պետրոս և Ֆևրոնյա» (ռուս.՝ Петр и Феврония) մակագրությունը[2]։

Հեռավորությունը քաղաքի կենտրոնից 698 մետր է[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Муромский информационно-познавательный портал». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 13-ին.
  2. 2,0 2,1 «Памятник "Петр и Феврония Муромские"». Վերցված է 2019 Մարտ 13-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Памятник Петр и Феврония Муромские». Վերցված է 2019 Մարտ 13-ին.