Ամալյա Պետրոսյան
Արտաքին տեսք
(Վերահղված է Պետրոսյան Ամալյաից)
| Ամալյա Արշակի Պետրոսյան | |
|---|---|
| Ծնվել է | ապրիլի 8, 1937[1] (88 տարեկան) |
| Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ և պատմաբան |
Ամալյա Արշակի Պետրոսյան (ապրիլի 8, 1937[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամալյա Պետրոսյանը ծնվել է 1937 թ. ապրիլի 8-ին Թբիլիսիում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը` պատմաբանի որակավորմամբ։ 1966 թ. ավարտել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1967 թ.-ից աշխատել է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում, որպես գիտական խմբագիր, ապա Հայ ժողովրդի պատմության բաժնի վարիչ։ ԱԺ-ում ծավալած գործունեության ընթացքում եղել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, ինչպես նաև «Շամիրամ» խմբակցության անդամ։ Եղել է «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|