Ամալյա Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամալյա Պետրոսյան
Ծնվել էապրիլի 8, 1937(1937-04-08)[1] (87 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտ
Մասնագիտությունքաղաքական գործիչ և պատմաբան

Ամալյա Պետրոսյան (ապրիլի 8, 1937(1937-04-08)[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամալյա Պետրոսյանը ծնվել է 1937 թվականի ապրիլի 8-ին Թբիլիսիում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը` պատմաբանի որակավորմամբ։ 1966 թվականին ավարտել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի ասպիրանտուրան։ 1967 թվականից աշխատել է Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում, որպես գիտական խմբագիր, ապա Հայ ժողովրդի պատմության բաժնի վարիչ։ ԱԺ-ում ծավալած գործունեության ընթացքում եղել է արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, ինչպես նաև «Շամիրամ» խմբակցության անդամ։ Եղել է «Շամիրամ» հասարակական-քաղաքական կազմակերպության անդամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]