Պետրոպավլովսկայա եկեղեցի (Կիսլովսկոե)
Պետրոպավլովսկայա եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | տեսարժան վայր, եկեղեցի և ճարտարապետական հուշարձան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Կիսլովսկոե |
Թեմ | Կամենսկի թեմ |
Հիմնական ամսաթվերը | 1832 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Հիմնադրված | 1832 |
Cultural heritage monuments in Kamensky District Վիքիպահեստում |
Սուրբ Ամենաբարձրյալ առաքյալներ Պողոսի և Պետրսի եկեղեցի (ռուս.՝ Церковь Святых Первоверховных Апостолов Петра и Павла), ռուս ուղղափառ եկեղեցու Կամենսկի թեմի վանք Սվերդլովսկի մարզի Կամենսկի քաղաքային օկրուգի Կիսլովսկոե գյուղում[2]։
Սվերդլովսկի մարզային կառավարության 2001 թվականի № 859-ПП որոշմամբ եկեղեցուն շնորհվել է տարածաշրջանային նշանակության հուշարձանի կարգավիճակ[3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին փայտե եկեղեցին Կիսլովսկում կառուցվել է 1746 թվականին, օծվել է Տոբոլսկի միտրոպոլիտ Անտոնիայի օրհնությամբ և կոչվել Սուրբ ամենաբարձրյալ առաքյալներ Պողոսի և Պետրոսի անվամբ։ Վանքի հին փայտե շինությունը հատկացվել է Շադրինսկի շրջանի Ուլուգուշսկ գյուղին[4]։
1832 թվականին ծխականների հանգանակությամբ, տեղաբնակ շինարար Մովսես Տիխոնով Մելնիկովի ակտիվ մասնակցությամբ և սեփական միջոցների ներդրմամբ կառուցվեց քարե եռաբեմ եկեղեցի։ Գլխավոր եկեղեցին օծվել է Պերմի եպիսկոպոս Արկադի սրբազանի օրհնությամբ 1846 թվականի հունիսի 29-ին[5]։
1879-1882 թվականներին եկեղեցին վերակառուցվեց, սկզբում ջեռուցվեց աջ կողմի մատուռը, որը օծվեց Եկատերինբուրգի եպիսկոպոս Մոդեստի օրհնությամբ 1879 թվականի նոյեմբերի 11-ին տեառնընդառաջի տոնի պատվին, այնուհետև ձախ մատուռը, որը դարձյալ օծվեց Եկատերինբուրգի եպիսկոպոս Մոդեստի օրհնությամբ 1882 թվականի հունիսի 29-ին, Սուրբ Ասվածածնի տոնի պատվին։ 20-րդ դարի սկզբում գլխավոր տաճարում կային քառաշարք ոսկեզօծ փորագրությամբ սրբապատկերներ, տաճարի ներքին պատերը ներկված էին յուղաներկով, իսկ միջնամասում և զոհասեղանին գեղանկարչական պատկերներ էին արված։
Եկեղեցու կցաշենքում պատերը սվաղված և սպիտակեցված էին կրաքարով, իսկ զոհասեղանը ներկված էր սոսնձային ներկով։ Դրսից ամբողջ եկեղեցին սվաղված և սպիտակեցված էր և երկաթով պատված։ Գլխավոր տաճարում 1888 թվականին թագավորական դարպասները փոխարինվեցին նորերով, տեղական սրբապատկերները վերանկարվեցին, մյուսները նորացվեցին, ոսկեզօծված սրբապատկերները մաքրվեցին, իսկ եկեղեցին զարդարվեց որմնանկարային գեղանկարչությամբ։ Եկեղեցում պահպանվել է 1788 թվականի գահական արծաթե խաչը։ Բացի եկեղեցական կանոնադրությամբ սովորաբար իրականացվողներից ծխական համայնքում գոյություն ունի երկու խաչի թափոր, ամեն տարի օգոստոսի 6-ին կազմակերպվում է երթ դեպի նախկին փայտե եկեղեցուց ոչ հեռու գտնվող խաչը և Համբարձման օրը դեպիԿունգուրսկ գյուղի մոտ գտնվող խաչը[4][5]։
Տաճարը փակվել է 1937 թվականին, իսկ 1990 թվականին վերադարձվել է Ռուսական ուղղափառ եկեղեցուն[6][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Постановление Правительства Свердловской области № 859-ПП от 28.12.2001
- ↑ «Петро-Павловская церковь, 1832-1846 годы». semantic.uraic.ru (ռուսերեն). Электронная семантическая библиотека. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Постановление Правительства Свердловской области № 859-ПП от 28 декабря 2001 года». docs.cntd.ru (ռուսերեն). Электронный фонд правовой и нормативно-технической документации. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 13-ին.
- ↑ 4,0 4,1 Приходы и церкви Екатеринбургской епархии. — Екатеринбург: Братство Св. Праведного Симеона Верхотурского Чудотворца, 1902. — С. 647.
- ↑ 5,0 5,1 «Кисловский храм». k-ur.ru (ռուսերեն). Каменск-Уральский интернет портал. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «В Петропавловском храме села Кисловское восстанавливаются фрески, которым больше 200 лет». orthodox-newspaper.ru (ռուսերեն). ПРАВОСЛАВНАЯ ГАЗЕТА. Վերցված է 2018 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ Рундквист Н., Задорина О. Свердловская область. От А до Я: Иллюстрированная краеведческая энциклопедия. — Екатеринбург: Квист, 2009. — С. 456. — ISBN 978-5-85383-392-0