Պետրոզավոդսկի մանկավարժական քոլեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պետրոզավոդսկի մանկավարժական քոլեջ
ПедагогическийКолледж.jpg
Տեսակ ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Հիմնադրված է 1903
Երկիր Ռուսաստան
Տեղագրություն Պետրոզավոդսկ
Կայք ppk.sampo.ru
Կոորդինատներ: 61°47′25.100000101611″ հս․ լ. 34°20′37.430000101601″ ավ. ե. / 61.79030555558377813° հս․. լ. 34.34373055558377530° ավ. ե. / 61.79030555558377813; 34.34373055558377530
Պետրոզավոդսկի մանկավարժական քոլեջը գտնվում է Ռուսաստանում
Պետրոզավոդսկի մանկավարժական քոլեջ

Պետրոզավոդսկի մանկավարժական քոլեջ (ռուս.՝ Петрозаводский педагогический колледж), միջնակարգ մասնագիտական կրթության պետական հիմնարկ, Կարելիայի Հանրապետության մանկավարժական կրթության հնագույն հաստատությունը։ Գտնվում է Ռուսաստանի Պետրոզավոդսկ քաղաք Ուսանողական նրբանցք, 14 հասցեով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնական հաստատությունը բացվել է 1903 թվականի սեպտեմբերի 21-ին որպես Արական ուսուցչական դպրոց՝ Օլոնեցի նահանգի նախակրթարանի ուսուցիչներ նախապատրաստող առաջին ուսումնական հաստատությունը։

1918 թվականից, կանանց ուսուցչական դպրոցի հետ միավորումից հետո, դարձել է Խորհրդային ուսուցչական դպրոց։ 1920 թվականին վերափոխվել է «Կարմիր ուսուցիչ» երկամյա դասընթացի, 1921 թվականից՝ Ռուսական մանկավարժական տեխնիկումի։ 1923 թվականին միավորվել է Ֆիննական մանկավարժական տեխնիկումի հետ:

1936 թվականին ստեղծվել են Կարելիայի դպրոցական տեխնիկումը և Կարելիայի նախադպրոցական տեխնիկումը։

Խորհրդա-ֆիննական պատերազմի տարիներին (1941-1944) տարհանված տեխնիկումները գործել են Պուդոժ քաղաքում։ 1942 թվականին Կարելիայի դպրոցական տեխնիկումը ստացավ Պետրոզավոդսկի մանկավարժական թիվ 1 ուսումնարան անվանումը, իսկ Կարելիայի նախադպրոցական տեխնիկումը՝ Պետրոզավոդսկի մանկավարժական թիվ 2 ուսումնարան։

1999 թվականին Պետրոզավոդսկի մանկավարժական թիվ 1 ուսումնարանին շնորհվել է կարգավիճակ՝ Պետրոզավոդսկի մանկավարժական թիվ 1 քոլեջ, իսկ Պետրոզավոդսկի մանկավարժական թիվ 1 ուսումնարանին՝ Պետրոզավոդսկի սոցիալ-մանկավարժական քոլեջ։

2005 թվականին քոլեջները միավորվել են և դարձել Պետրոզավոդսկի մանկավարժական քոլեջ։

Տարբեր տարիներին քոլեջը ղեկավարել են Մ. Ն. Պրավդինը, Մ. Գ. Տյախտին, Ա. Մ. Պետրովսկին, Ի. Յ. Պալցևը, Ն. Մ. Ֆեշովը, Զ. Մ. Խոմուտովան։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնագետների նախապատրաստումը քոլեջում վարվում է հետևյալ կրթական ծրագրերով. «Երաժշտական կրթություն», «Կերպարվեստ և գծագրություն», «Նախադպրոցական կրթություն» և «Ֆիզիկական կուլտուրա»։

Քոլեջի շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելիայի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 29-ի թիվ 605р-II հրամանով քոլեջի շենքը, որը գտնվում է Պետրոզավոդսկ, Ուսանողական նրբանցք, 14 շենք հասցեով, ընդգրկվել է Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների մշակութային ժառանգության օբյեկտների միասնական պետական ռեգիստրում «Ուսուցչական դպրոցի շենք, 1905-1907 թվականների» անվանումով։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Петрозаводский педагогический колледж: страницы истории: (к 105-летнему юбилею). — Петрозаводск, 2008. — 47 с.: илл., фот.
  • Карелия: энциклопедия: в 3 т. / гл. ред. А. Ф. Титов. Т. 2: К — П. — Петрозаводск: ИД «ПетроПресс», 2009. С. 353—464 с.: ил., карт. ISBN 978-5-8430-0125-4 (т. 2)