Պեգիլացված ինտերֆերոն ալֆա-2a

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պեգիլացված ինտերֆերոն ալֆա-2a
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Պեգիլացված ինտերֆերոն ալֆա-2a, վաճառքային անվանումը՝ Pegasys, դեղորայք՝ հեպատիտ C-ի և հեպատիտ B-ի բուժման համար[1]։ Հեպատիտ С-ի դեպքում այն սովորաբար կիրառում են ռիբավիրինի հետ և առողջացումը տատանվում է 24-ից 92%-ի սահմանում[1][2]։ Հեպատիտ B-ի դեպքում կարելի է առանձին կիրառել[3]։ Դեղորայքը ներարկվում է ենթամաշկային եղանակով[1]։

Կողմնակի ազդեցությունները ընդհանուր են[4]։ Դրանք կարող են ներառել գլխացավեր, հոգնածության զգացողություն, տրամադրության փոփոխություն, քնի հետ կապված խնդիրներ, մազաթափություն, սրտխառնոց, ցավ՝ ներարկման տեղում և տենդ։ Ծանր կողմնակի ազդեցությունները կարող են ներառել՝ պսիխոզ, աուտոիմուն խանգարումներ, ինֆեկցիաներ[1]։ Հղիության ընթացքում խորհուրդ չի տրվում կիրառել ռաբիվիրինի հետ[1]։ Պեգիլացված ինտերֆերոն ալֆա-2a-ն ալֆա-ինտերֆերոնային դեղորայքների ընտանիքից է[1]։ Պեգիլացումը պաշտպանում է մոլեկուլներին քայքայումից[4]։

Միացիալ Նահագներում պեգիլացված ինտերֆերոնը ալֆա-2a-ն թույլատրվել է կիրառել որպես դեղորայք 2002 թվականին[1]։ Այն ընդգրկված է ՀԱԿ-ի հիմնական դեղորայքների ցանկում[5]։ Զարգացող երկրներում 12 շաբաթվա համար նախատեսված դեղորայքի մեծածախ արժեքը տատանվում է 500-ից 4800 ԱՄՆ դոլլարի սահմանում[6]։ ԱՄՆ-ում դեղորայքի արժեքը կազմում է մոտավորապես 9250 ԱՄՆ դոլլար, այն դեպքում, որ Մեծ Բրիտանիայում 12 շաբաթվա բուժման արժեքը 1492,80 ֆունտ է[3]։

Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղորայքը կիրառվում է քրոնիկական հեպատիտ С-ի բուժման համար (ներառյալ ՄԻՎ կոֆինեկցիա, ցիռոզ ունեցող մարդկանց)։ Դեղորայքը կիրառվում է նաև T-բջջային լիմֆոյաի բուժման համար։

Պեգինտերֆերոն ալֆա 2-a-ն երկարատև ազդեցության ինտերֆերոն է։ Ինտերֆերոնները սպիտակուցներ են, արտադրվում են օրգանիզմում ի պատասխան վիրուսային ինֆեկցիային։ Ինտերֆերոնները կարևոր են վիրուսների դեմ պայքարի, բջիջների բազմացման կառավարման, իմուն համակարգի կառավարման համար[7]։

Գենետիկ գործոնների բազմազանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեպատիտ С-ի տիպ 1  գենոտիպի  դեպքում, բուժման համար կիրառվող պեգիլացված ինտերֆերոն-ալֆա-2a-ն կամ պեգիլացված ինտերֆերոն-ալֆա-2b-ն զուգակցված ռիբավիրինի հետ, կախված ինտերֆերոն-լամբդա 3-ի գենետիկական պոլիմորֆիզմից (գտնվում է մարդու IL28B-ի գենի հարևանությամբ), բուժման պատասխանը տարբեր է լինում։ Այն հիվանդները, ովքեր վարակված են տիպ 1 գենոտիպով հեպատիտ С-ի վիրուսով և կրում են ինտերֆերոն-լյամբդա 3-ը կոդավորող գենեի  որոշակի ալելներ, բուժումից հետո ավելի մեծ հավանականությամբ են հասնում հաստատուն վիրուսաբանական ցուցանիշների, քան մյուսները։ Ավելի ուշ, եղան զեկուցումներ այն մասին, որ այդ գենոտիպը ասոցացվում է վիրուսի բնական քլիրենսի բարձր հավանականության հետ։

Այլ ինֆեկցիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն կիրառվում է նաև հեպատիտ E-ի բուժման համար[8]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն պեգիլացված է 40 կգ/մոլ ճյուղավորված PEG շղթայի հետ։ Դեղորայքը արտադրվում է Pegasys ապրանքանիշային անվան տակ Roche Pharmaceuticals-ի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Peginterferon Alfa-2a (Professional Patient Advice) - Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  2. «Pegasys 135 mcg and 180 mcg solution for injection in pre-filled pen - Summary of Product Characteristics (SPC) - (eMC)». www.medicines.org.uk. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  3. 3,0 3,1 British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջ 639. ISBN 9780857111562.
  4. 4,0 4,1 «Peginterferon alfa-2a (Pegasys) - Treatment - Hepatitis C Online». www.hepatitisc.uw.edu. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  5. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «Inclusion of the injectable formulation of peginterferon alfa-2a and -2b is proposed for the treatment of hepatitis C among adults» (PDF). who.int. էջ 11. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.
  7. «Interferon alfa-2a Uses, Side Effects & Warnings». Drugs.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 10-ին.
  8. «Peginterferon Alfa Monograph for Professionals - Drugs.com». www.drugs.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]