Պարտիզանական փառքի հուշահամալիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարտիզանական փառքի հուշահամալիր
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան, պատերազմի հուշահամալիր և պատմության հուշարձան
Ստեղծում1973
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրԼուգա
 Partizanskaya slava Վիքիպահեստում

Պարտիզանական փառքի հուշահամալիր (ռուս.՝ Мемориа́л «Партиза́нская сла́ва»), Լենինգրադի մարզի Լուգայի շրջանում (135 կմ, Կիևյան մայրուղի) գտնվող հուշահամալիր, որը նվիրված է երեք մարզերի` Լենինգրադի, Նովգորոդի և Պսկովի պարտիզանների մարտական եղբայրությանը։ Կառուցվել է 1973-1975 թվականներին (ճարտարապետ՝ Վյաչեսլավ Բուխաև, քանդակագործներ՝ Վիկտոր Բաժինով, Վլադիմիր Գորևոյ, Սերգեյ Կուբասով, Վլադիմիր Նեյմարկ)։ Բացվել է Հաղթանակի 30-ամյակի կապակցությամբ՝ 1975 թվականի մայիսի 10-ին[1]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարտիզանական փառքի հուշահամալիրը տեղակայված է բլրի գագաթին, որն իրենից ներկայացնում է ավելի քան 20 մետր բարձրությամբ քանդակագործական կոմպոզիցիա։ Բարձր գրանիտե պատվանդանի վրա տեղադրված է պարտիզան աղջկա արձանը` ավտոմատով և ձեռքում ծածանվող դրոշով, որով կարծես կոչ է անում ժողովրդին ելնել սուրբ պատերազմի զավթիչների դեմ։ Հուշարձանի բոլոր մանրամասները միավորող կոմպոզիցիոն տարրը համարվում է ճանապարհը, որը սկիզբ է առնում երկաթբետոնե ամրակառույց կրակակետի մոտակայքից և պահպանվել է Հայրենական մեծ պատերազմի ժամանակներից։ Այն անցնում է դաշտով, որտեղ տեղադրված են 13 գրանիտե կոթող-գլաքարեր՝ Լենինգրադի մարզում մարտնչած 13 պարտիզանական բրիգադներին նվիրված գրություններով։ Բլրի ստորոտում ճանապարհը դառնում է լայն սանդուղք, որի երկու կողմերում կան երեք ամրոցապաշտպանական աշտարակներ, որոնք խորհրդանշում են երեք մարզերը[2]։

Իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի Դաշնության նախագահի 1997 թվականի մայիսի 5-ի թիվ 452 հրամանագրով հուշահամալիրը հանվել է դաշնային նշանակության պատմամշակութային ժառանգության օբյեկտների ցանկից և դասվել տեղական (տարածաշրջանային) նշանակության պատմամշակութային հուշարձանների շարքին։

Հաղթանակի 60-ամյակի առթիվ հուշահամալիրի տարածքը բարեկարգվել է։ 2004 թվականին սկսված վերականգնման աշխատանքների ընթացքում նորոգվել են հուշարձանի աստիճանները, փոխվել են մայթերի սալաքարերը, իրականացվել են այլ կապիտալ և կոսմետիկ բնույթի աշխատանքներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Мемориальный комплекс "Партизанская Слава"». www.lentravel.ru. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.
  2. Подвиг народа: Памятники Великой Отечественной войны, 1941—1945 / Сост. и общ. ред. В. А. Голикова. — 2-е изд., доп. — М.: Политиздат, 1984. — 341 с., ил.