Պարտեզ (թերթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Պարտեզ (շաբաթաթերթ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պարտեզ (այլ կիրառումներ)

«Պարտեզ», գրական-մանկավարժական շաբաթաթերթ։ Լույս է տեսել 1903—1904 թթ.-ին, Ալեքսանդրիայում։ Խմբագիր-տնօրեն՝ Մ․ Ասքանազ։ Ծանոթացրել է մանկավարժության առաջադիմական մեթոդներին, «Մանկապարտեզ և ծաղկոց» խորագրի տակ տպագրել նյութեր՝ նվիրված հայերեն բանավոր ու գրավոր խոսքի ուսուցման բարելավմանը, սովորեցրել խաղեր ու վարժություններ։ «Պարտեզ»-ի գրական բաժնում զետեղվել են հայ և օտար հեղինակների ստեղծագործություններ։ Արձագանքել է միջազգային քաղաքական իրադարձություններին, համակրանք արտահայտել Ռուսաստանի հեղափոխական շարժումների նկատմամբ, տպագրել հաղորդագրություն ՌՍԴԲԿ-ի 2-րդ համագումարի վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։