Պարտեզ (ամսագիր, Ստամբուլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պարտեզ (այլ կիրառումներ)
Պարտեզ

Պարտեզ, մանկապատանեկան պատկերազարդ ամսաթերթ։ Լույս է տեսել 1946–1967 թվականներին, Ստամբուլում։ Խմբագիրներ՝ Ա․ Տատրյան, Ա․ Էոզեր։ Հայ գրողների (Ա․ Խնկոյան, Հ․ Հայրապետյան, Ս․ Զորյան, Ա․ Դարբնի և ուրիշներ) մանկական ստեղծագործությունների հետ մեկտեղ տպագրել է նաև ռուս, թուրք, արևմտաեվրոպացի հեղինակների գործերը։ «Մեծ մարդիկ», «Նշանավոր մարդիկ» խորագրերով պատմել է անվանի երգահանների, նկարիչների, գիտնականների ու մանկավարժների մասին։ Լուսաբանել է խորհրդահայ արվեստն ու մշակույթը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 211