Պարսպի մոտ։ Թող մտնեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարսպի մոտ։ Թող մտնեն
տեսակimage?
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Պարսպի մոտ։ Թող մտնեն» (ռուս.՝ «У крепостной стены. Пусть войдут»), ռուս նկարիչ Վասիլի Վերեշչագինի (1872) նկարը մարտանկարչության ժանրում։ Ներառված է նկարչի Թրքեստանական շարքի «Բարբարոսներ» («Հերոսական պոեմ») ենթաշարքի մեջ։ Առաջին անգամ ներկայացվել է Վերեշչագինի անհատական ցուցահանդեսում, որը տեղի է ունեցել 1874 թվականի մարտին Սանկտ Պետերբուրգում։ Ներկայումս ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա)[1]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պարսպի մոտ։ Թող մտնեն» նկարը Վերեշչագինը նկարել է 1872 թվականին ռուսական բանակի կողմից Սամարղանդ ամրոցի պաշտպանության տպավորությամբ, որը տեղի է ունեցել 1868 թվականին, և որի ականատեսն է եղել նկարիչը։

Կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի կոմպոզիցիան ներկայացնում է բազմակերպար սյուժեն, որում մարտանկարչությունը հարակից է ժանրայինին, ճանաչողականին՝ միավորվելով միասնական պատմական պատումում։ Նկարում պատկերված է Սամարղանդի ամրոցի պատի երկայնքով շարված զինվորի վաշտը, որը հիշեցնում է տոնական շարասյունը, սակայն հեղինակի գեղարվեստական մտահղացումն այստեղ ծավալվում է մեկ այլ իմաստային տեսանկյունից. զինվորները չեն քայլում խրոխտ ու հաղթական, ինչպես շքերթի ժամանակ, այլ քարացել են թշնամու հարձակմանը սպասելիս։ Տոթ եղանակի ֆոնին առաջանում է հանգուցալուծումից առաջ տառապալի րոպեների զգացողություն, որը հանդիսատեսի մոտ առաջացնում է իր երևակայության մեջ հակառակորդի գրոհը պատկերելու ակամա ցանկություն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Верещагин Василий Васильевич. У крепостной стены. «Пусть войдут». 1871 Արխիվացված 2021-04-15 Wayback Machine // Сайт Третьяковской галереи
  2. Капырина С. Л. Героические поэмы батальной живописи Василия Верещагина // Электронное научное издание Альманах Пространство и Время. — Т. 10. — Вып. 1. — 2015.