Jump to content

Պարսկական աղբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պարսկական աղբ, Աթենքի Ակրոպոլիս, 1866

Պարսկական աղբ, ճարտարապետական դետալների ու քանդակների ամբողջություն, որոնք վնասել կամ պղծել են պարսիկներն Աթենքում մ.թ.ա. 480/479 թվականին։

Հույն-պարսկական պատերազմների ժամանակ՝ մ.թ.ա. 480/479 թվականի, պարսկական զորքը գրավել է Աթենքի Ակրոպոլիսը։ Աթենքի գրեթե ողջ բնակչությունն այդ ժամանակ հեռացել էր քաղաքից, իսկ վերադառնալուց հետո նրանք տաճարները գտել են ավերված, իսկ գանձերը՝ թալանված։ Պղծված սրբություններն Աթենքի բնակիչները հավաքել են ու թաղել, իսկ հին տաճարների տեղում կառուցվել են նորերը։

«Պարսկական աղբի» թաղման վայրը 1863-1866 թվականներին գտնել է ֆրանսիացի հնագետ Շառլ Էռնեստ Բյոլեն[1]։ Մեկ այլ հատված ավելի ուշ հայտնաբերել են Պանայոտիս Կավադիսն ու Վիլհելմ Դյորպֆելդը։ Գտածոների թվում եղել են բազմաթիվ արխաիկ կորաներ, ինչպես նաև տաճարների ճակատամասերի հատվածներ, որոնք ենթադրաբար տեղակայված են եղել Ակրոպոլիսում։ Բազմաթիվ քանդակների վրա լավ պահպանվել են ներկի հետքեր, որոնք թույլ են տալիս եզրակացություններ կատարել արխաիկ հուշարձանների գունավորման մասին։

Պարսկական աղբի մնացորդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Бёле, Шарль Эрнест». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Kavvadias, P., Kawerau, G. Die Ausgrabung der Akropolis vom Jahre 1885 bis zum Jahre 1890.
  • Jens Andreas Bundgaard, The Excavation of the Athenian Acropolis 1882—1990. The Original Drawings edited from the papers of Georg Kawerau. Kopenhagen 1974.
  • Astrid Lindenlauf: Der Perserschutt auf der Athener Akropolis. In: Wolfram Hoepfner (Hrsg.), Kult und Kultbauten auf der Akropolis. Internationales Symposion vom 7. bis 9. Juli 1995 in Berlin. Berlin 1997, S. 45-115
  • Martin Steskal: Der Zerstörungsbefund 480/79 der Athener Akropolis. Eine Fallstudie zum etablierten Chronologiegerüst. Antiquitates — Archäologische Forschungsergebnisse, Bd. 30. Verlag Dr. Kovač, Hamburg 2004, ISBN 978-3-8300-1385-3