Փակ Կըն Հյեի իմպիչմենտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նախագահ Պարկ Ջուն Հայ, 2013 թ.:

Պարկ Ջուն Հայի իմպիչմենտ (կոր.՝ 박근혜 대통령 탄핵), Հարավային Կորեայի նախագահի շուրջ ձևավորված քաղաքական սկանդալ։ Իմպիչմենտի քվեարկությունը տեղի ուենցավ 2006 թվականի դեկտեմբերի 9-ին։ Հարավային Կորեայի Ազգային ժողովի 300 պատգամավորներից 234֊ը քվեարկեցին նախագահին իմպիչմենտի ենթարկելու և նախագահական լիազորությունները կասեցնելու օգտին[1]։ Քվեարկության արդյուքնում Հարավային Կորեայի վարչապետ Հուանգ Կյո Ահնը դարձավ գործող նախագահ, մինչ Կորեայի Սահմանադրական դատարանը որոշեր ընդունել կամ մերժել իմպիչմենտը։ 2017 թվականի մարտի 10֊ին դատարանը միաձայն կողմ արտահայտվեց իմպիչմենտին և Պարկը հեռացվեց պաշտոնից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Կորեայի Սահմանադրություն և Սահմանադրական դատարանի վճիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմպիչմենտի ընթացակարգը Հարավային Կորեայում ունի սահմանադրական ամրագրում։ 65֊րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ եթե նախագահը, վարչապետը կամ պետական խորհրդի անդամները խախտում են Սահմանադրությունը կամ իրենց պարտականություններին վերաբերող այլ օրենքներ, Ազգային ժողովը լիազորված է նրանց իմպիչմենտի ենթարկել։ Նույն հոդվածի երկրորդ մասով սահմանվում է, որ իմպիչմենտի նախագածը պետք է ներկայացվի առնվազն մեկ երրորդի կողմից և ընդունվի Ազգային ժողովի անդամների մեծամասնության կողմից։ նախագահի դեպքում իմպիչմենտի առաջարկությունը պետք է ներկայացվի մեծամասնության կողմից և ընդունվի առնվազն երկու երրորդի կողմից։ Այսինքն 300 պատգամավորներից առնվազն 200֊ը պետք է կողմ քվեարկեն։ Հոդվածում նաև ներկայացվում է, որ այն պաշտոնյան, ում դեմ իմպիչմենտի մասին որոշումը ընդունվում է, պետք է դադարեցնի պաշտոնեական պարտականությունների կատարումը։ Սահմանադրական դատարանի 1988 թվականի որոշմամբ, դատարանը պետք է վերջնական որոշում կայացնի հայցը ընդունելուց հետո առավելագույնը 180 օրվա ընթացքում։ Եթե մեղադրվող պաշտոնյան հեռացվում է պաշտոնից մինչը Սահմանադրական դատարանի վճռի հրապարակումը, ապա գործը կարճվում է[2]։ Հարավային Կորեայի իմպիչմենտի ենթարկված վերջին նախագահը Ռոհ Մյու Հունն էր, որը իմպիչմենտի ենթարկվեց 2004 թվականին։ Այս դեպքում Սահմանադրական դատարանը մերժեց իմպիչմենտը և նախագահին վերահաստատեց իր պաշտոնում։ Հարավային Կորեայի հանրությունը սատարում էր նախագահ Ռոհին[3]։

Չոի Սուն Սիլի սկանդալը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկ Ջուն Հայի դեմ ուղղված ցույցեր, Սեուլ, 2016 թվականի օգոստոսի 29:
Հարավային Կորեայի Ազգային ժողով:

Բացահայտումները տեղի ուենցան 2016 թվականի օգոստոսին, երբ Չոի Սուն Սիլը, նախագահ Պարկի օգնությամբ օգտագործեց իր դիրքը բիզնես հսկաներից փողեր ստանալու համար, ինչպես օրինակ Սամսունգից, Հունդայից, ՍԿ ընկերությունից[4][5]: Պնդումներ կային նաև Չոի` նախագահի գործնական կյանքին միջամտություներ կատարելու վերաբերյալ[6]:

Չոին ձերբակալվեց և Ջուն Հայը երեք անգամ ներողություն խնդրեց պետությունից և իր վարչակազմից, սակայն ցույցերը շարունակվեցին: Ցույեցրը շարունակվեցին ևս յոթ շաբաթ, որի արդյունքում, համաձայն հարցումների, բնակչության շուրջ 75 տոկոսը պահանջում էր Ջուն Հայի հրաժարականը:[7][8]:

Քաղաքական զարգացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի դեկտեմբերի 3-ին Հարավային Կորեայի Դեմոկրատական կուսակցությունը, Ժողովրդական կուսակցությունը և Արդարություն կուսակցությունը 171 պատգամավորների անունից Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեցին նախագահ Պարկ Ջուն Հայի իմպիչմենտի նախագիծը` Սահմանադրությունը խախտելու մեղադրանքով[9]: Պարկի կուսակցությունը սկզբնապես նախատեսում էր որ վերջինս կամավոր կերպով վայր կդնի լիազորությունները ապրիլի վերջերին, բայց դա տեղի չունեցավ կուսակցության մեջ միանման տեսակետի բացակայության պատճառով: Դեկտեմբերի չորսին այդ կուսակցության մի ստվար հատված հայտարարեց, որ քվեարկելու է իմպիչմենտի օգտին[10]:

300 անդամ ունեցող Ազգային ժողովը որոշեց քվեարկությունը իրականացնել դեկտեմբերի իննին` օրենսդիրի հերթական նստաշրջանի վերջին օրը: Քանի որ իմպիչմնետը պահանջում է երկու երրորդ մեծամասնություն, ապա առնվազն 200 պատգամավոր պետք է քվեարկեր իմպիչմենտի օգտին[7]:

Օրենսդրական շարժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչապետ, հիմա գործող նախագահ Հունագ Կյո Ահնը:

Դեկտեմբերի 8-ին Հարավային Կորեայի Ազգային ժողովը հայտարարեց, որ դեկտեմբերի իննին տեղական ժամանակով ժամը երեքին տեղի կունենա իմպիչմենտի քվեարկությունը[11]: Քվեարկության արդյունքում իմպիչմենտի շարժումը հաղթանակեց. 234 պատգամավորներ կողմ քվեարկեցին իմպիչմենտին[12]:

Քվեարկությունից հետո Պարկի լիազորությունները դադարեցվեցին 180 օրով, մինչ Սահմանադրական դատարանը կհաստատեր իմպիչմենտի օրինականությունը: Դրա համար դատարանի ինը դատավորներից առնվազն վեցը պետք է կողմ արտահայտվեին իմպիչմենտի որոշման ուժի մեջ մտնելու համար[13]:

Դեկտեմբերի իննի քվերկությունից հետո վարչապետ Հուանգ Կյո Ահնը ստանձնեց նախագահի լիազորությունները[14]:

Սահմանադրական դատարանի լսումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանի շենքը:

Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը 180-օրյա ժամկետում պետք է հրապարակեր վճիռը: Վճիռը կայացնելիս այն իրականացրեց նաև հանրային լսումներ[3]:

Սահմանադրական դատարանը համարվում էր պահպանողական, քանի որ բոլոր ինը դատավորները նշանակվել էին պահպանողական կառավարությունների շրջանում[15]: Դատարանը սկսեց նախապատրաստական լսումները դեկտեմբերի 22-ին[16][17]:

Պաշտոնական լսումները սկսվեցին 2017 թվականի հունվարի 3-ին[18]: Պարկը բացակայում էր առաջին բաց լսումների ժամանակ, և առաջին շրջանը փակվեց ինը րոպե անց[19]: Որոշվեց դատավարությունը վերսկսել հունվարի հինգին[20]: Ընթացակարգը շարունակվեց մինչև փետրվարի 27-ը[21]:

Դատավճիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դեկտեմբերի 10-ին Սահմանադրական դտարանը հաստատեց իմպիչմենտը ութ կողմ ձայնով` վերջ դնելով Պարկի նախագահությանը[22][23]: Սա առաջին դեպքն էր 6-րդ Հանրապետության օրոք, որ գործող նախագահը հեռացվում է իմպիչմենտի միջոցով[13]: Վճռի հրապարակումից հետո Պարկի կողմնակիցների և հակառակորդների միջև տեղի ունեցան բախումներ, որ արդյունքում երեք մարդ զոհվեց[24][25][26]: Պարկի հեռացումից հեո նոր նախագահական ընտրությունները պետք է նշանակվեն 60 օրվա ընթացքում[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Choe Sang-hun (December 9, 2016)։ «South Korea Parliament Votes to Impeach President Park Geun-hye»։ The New York Times։ Վերցված է December 9, 2016 
  2. Umeda Sayuri (December 2, 2016)։ «South Korea: President May Be Impeached»։ Library of Congress։ Վերցված է December 25, 2016 
  3. 3,0 3,1 3,2 Park Ju-min, Kim Jack (December 9, 2016)։ «South Korean parliament votes overwhelmingly to impeach President Park»։ Reuters։ Վերցված է December 9, 2016 
  4. «South Korea prosecutors: President conspired with her friend»։ Associated Press։ Վերցված է December 10, 2016 
  5. «Prosecutors raid Lotte, SK, finance ministry over Choi scandal»։ The Korea Times։ November 24, 2016։ Վերցված է December 10, 2016 
  6. «South Korea's presidential scandal»։ BBC News։ December 9, 2016։ Վերցված է December 10, 2016 
  7. 7,0 7,1 Campbell Charlie (December 9, 2016)։ «South Korea’s Loathed President Park Geun-hye Has Been Impeached»։ TIME.com։ Time։ Վերցված է December 9, 2016 
  8. «This could be the week that ends Park Geun-hye's presidency in South Korea»։ Los Angeles Times։ December 5, 2016 
  9. «South Korean opposition parties introduce bill to impeach scandal-hit President Park Geun-hye»։ The Independent։ December 3, 2016։ Վերցված է December 10, 2016 
  10. «South Korean President To Wait For Court’s Impeachment Verdict»։ Yahoo։ December 6, 2016 
  11. «Parlemen Korea Selatan tetapkan Pemakzulan Presiden Park besok»։ Tempo (in Indonesian)։ December 8, 2016 
  12. Joo Youngjae, Huh Namseol (December 9, 2016)։ «[속보] 박근혜 대통령 탄핵소추안 가결···찬성 234·반대 56·무효 7·기권 2»։ KyungHyang (Korean)։ Վերցված է December 9, 2016 
  13. 13,0 13,1 «Park Geun-hye: South Korea lawmakers vote to impeach leader»։ BBC News (en-GB)։ December 9, 2016։ Վերցված է December 9, 2016 
  14. «South Korea’s Impeachment Process, Explained»։ The New York Times։ November 28, 2016 
  15. Ser Myo-Ja, Song Seung-Hwan (December 10, 2016)։ «Politics and public view may influence justices»։ Korea JoongAng Daily։ Վերցված է December 19, 2016 
  16. Divya Kishore (December 20, 2016)։ «South Korea court was held first impeachment trial of Park Geun-hye on 22 December»։ International Business Times։ Վերցված է December 20, 2016 
  17. Choe Sang-hun (December 22, 2016)։ «South Korean Court Begins Hearings on Park Geun-hye’s Impeachment»։ New York Times։ Վերցված է December 30, 2016 
  18. «Court to Start Official Hearings on Park's Impeachment next Tuesday»։ KBS World։ December 27, 2016։ Վերցված է December 27, 2016 
  19. «South Korean leader Park absent as impeachment hearing begins»։ BBC։ January 3, 2017։ Վերցված է January 4, 2017 
  20. «Park, Choi deny all charges»։ The Korea Herald։ 5 January 2017։ Վերցված է 5 February 2017 
  21. «(3rd LD) Court hears final arguments in Park's impeachment trial»։ Yonhap։ 27 February 2017։ Վերցված է 10 March 2017 
  22. «Park Geun-hye: Court ousts South Korea's scandal-hit president»։ BBC։ Վերցված է 10 March 2017 
  23. Hu Elise (2017-03-09)։ «South Korean Judges Uphold President Park Geun-hye's Impeachment»։ NPR։ Արխիվացված օրիգինալից-ից 2017-03-09-ին։ Վերցված է 2017-03-09 
  24. «Two killed in clashes as South Korea ousts President»։ Press TV։ 2017-03-10։ Վերցված է 2017-03-10 
  25. «Park Geun-hye fired as court upholds impeachment» 
  26. Herald The Korea (March 11, 2017)։ «3rd protester dies as S. Korea braces for more rallies»