Պարզ աշխատանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պարզ աշխատանք, աշխատանք, որը կատարողից հատուկ պատրաստվածություն, որակավորում չի պահանջում, այսինքն՝ չորակավորված աշխատանք։ Բարդ աշխատանքի մեկ ժամը, որպես կարգ, պարունակում է պարզ աշխատանքի մի քանի ժամ, այդ պատճառով որակավորված աշխատուժը ժամանակի միավորի ընթացքում ավելի մեծ արժեք է ստեղծում, քան չորակավորվածը։ Պարզ աշխատանքի հասարակայնորեն անհրաժեշտ քանակով որոշվում է ապրանքի արժեքի մեծությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։