Պարաշյուտ Տ-4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տ-4 (ռուս.՝ Т-4), ուսումնական ղեկավարվող պարաշյուտ։ Նախատեսված է մարզիկ պարաշյուտիստների ուսումնական թռիչքների համար։ Բարձր ապահովության պարաշյուտ է, ապահովում է կայուն վայրէջք և ունի բարձր մանևրային հնարավորություններ։ Հնարավորություն է տալիս կատարել թռիչքներ ինչպես հարկադիր այնպես էլ ձեռքով բացումով։ Ձեռքով բացման ապահովույան համար օգտագործվում է ППК-У ապահովագրող սարքը։ Հայաստանում Տ-4 պարաշյուտը օգտագործվում է Հայաստանի պարաշյուտային սպորտի ֆեդերացիայի սաների ուսումնամարզական թռիչքների համար, որպես անցումային մինչև առավել բարդ պարաշյուտային համակարգը։

Պարաշյուտի մարտավարա-տեխնիկական բնութագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ուղղահայաց արագություն, ոչ ավել քան 6.3 մ/վ,
  • հորիզոնական արագություն դեպի առաջ 4 մ/վ,
  • հորիզոնական արագություն դեպի հետ 2.3 մ/վ,
  • շրջադարձ կամայական ուղղությամբ 5-6.5 վայրկյանի ընթացքում,
  • պահեստային Զ-5 պարաշյուտի օգտագործում,
  • տեխնիկական ռեսուրս՝ 600 օգտագործում,
  • պարաշյուտի քաշը ապահովագրող սարքով 14 կգ,
  • գմբեթի մակերեսը 61 մ²[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Техническое описание и инструкция по укладке и эксплуатации тренировочного управляемого парашюта Т-4 серии 4МП. (ռուս.)