«Պարաշյուտները ծառերի վրա» (ռուս.՝ «Парашюты на деревьях»), խորհրդային ֆիլմ, որը նկարահանվել է ռեժիսոր Իոսիֆ Շուլմանը «Բելառուսֆիլմ» կինոստուդիայում 1973 թվականին Նապոլեոն Ռիդևսկու համանուն գրքի հիման վրա:
Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես է Արևելյան Պրուսիայի ամրացված շրջանների հաղթահարման գործողության իրականացման ընթացքում թշնամու տարածք է նետվում խորհրդային տասը հետախույզների հատուկ պատրաստված խումբ։ Խումբը աշխատում է թշնամու տարածքում՝ առանց որևէ օգնության հույսի։ Դա այլևս եղբայրական ժողովուրդների հողը չեն, որտեղ կարելի է թակել ցանկացած դուռ և խնդրել գիշերելու տեղ։ Շուրջը միայն թշնամիներ են։ Բայց նույնիսկ Գերմանիայում հետախույզները ընկերներ են գտնում։ Սրանք հակաֆաշիստներն են, գերմանացի կոմունիստներ, որոնք նույնպես ատում են ֆաշիզմը։ Խմբի ձեռք բերած տեղեկությունների շնորհիվ փրկվում է հազարավոր մարդկանց կյանք խորհրդային զորքերի հարձակման ժամանակ։
Сергей Юткевич, Юрий Сергеевич Афанасьев. Кино: энциклопедический словарь. Советская энциклопедия, 1986. — С. 9. (Упоминается: «„Факел“ (1971); т/ф — „Стрекозиные крылья“ (1968), „Парашюты на деревьях“ (1973), „Легко быть добрым“ (1976)».)
Henadzʹ Pashkoŭ. Respublika Belarusʹ: A-Heranʹ. Belaruskai͡a Ėntsyklapedyi͡a, 2006[2]
Михаил В Мясникович. Современная Беларусь: энциклопедический справочник. Белорусская наука, 2007[3].
Ежегодник. — Большая советская энциклопедия, 1974. — С. 118[4].
Татьяна Николаевна Горина, Оскар Эдуардович Вольценбург. Художники народов СССР. Научно-исследовательский институт теории и истории изобразительных искусств (Академия художеств СССР). — С 271[5].