Պարահանդեսից հետո (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պարահանդեսից հետո
ռուս.՝ После бала
After The Ball Posrednik.jpg
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակԼև Տոլստոյ
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1903
Հրատարակություն1911

«Պարահանդեսից հետո» (ռուս.՝ После бала), Լև Նիկոլաևիչ Տոլստոյի պատմվածքը, որը լույս է տեսել 1911 թվականին, նրա մահից հետո։ Պատմվածքի նախնական անվանումները եղել են՝ «Դուստրը և հայրը», «Իսկ դուք ասում եք»։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի հիմքում ընկած են իրադարձություններ, որոնք կատարվել են Լև Տոլստոյի եղբոր՝ Սերգեյի հետ։ Այդ ժամանակ Լև Նիկոլաևիչը, լինելով ուսանող, ապրում էր եղբայրների հետ՝ Կազանում։ Սերգեյ Նիկոլաևիչը սիրահարված էր Վարվառա Անդրեևնա Կորեյշին՝ հրամանատար Անդրեյ Պետրովիչ Կորեյշի աղջկան, և այցելում էր նրանց տուն։ Բայց տեսնելով փախուստի դիմած խեղճ զինվորականի ծեծը աղջկա հոր ղեկավարությամբ՝ սիրահարվածի զգացմունքները արագ սառում են, և նա հրաժարվում է ամուսնանալու մտքից։

Այդ պատմությունը ամուր նստել էր Տոլստոյի հիշողության մեջ, և շատ տարիներ անց նա նկարագրել է այն իր ստեղծագործության մեջ։ Մինչ պատմվածքը ստացավ իր վերջնական անվանումը, այն անվանվել էր «Դուստրը և հայրը», իսկ հետո՝ «Իսկ դուք ասում եք»։ Տոլստոյը գրել է պատմվածքը Շոլոմ-Ալեյխեմի պատրաստվող ստեղծագործությունների համար, ի պաշտպանություն այն հրեաների, որոնք տուժվել էին քիշնյևյան ջարդից։

Պատմվածքում հիշատակվող աղջիկների ինստիտուտը Կազանի Ռոդիոնովի ազնվաբարո աղջիկների ինստիտուտն է, որը այն ժամանակ տեղակայված էր քաղաքի ծայրամասում։ Վայրը, որտեղ քշում էին թաթարին փախուստի համար, այժմ Լև Տոլստոյի անվան փողոցն է։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքում Տոլստոյը պատկերում է երկու հակադիր տեսարան։ Առաջինը՝ վառ և տոնական, նա նկարագրում է տեղի կոմսի մոտ կազմակերպված պարահանդեսը, որտեղ պատմվածքի հերոսը սիրահարված է Վարենկային և հիացած է նրա հրամանատար հորով («գեղեցիկ, վայելչակազմ, բարձրահասակ և թարմ ծերուկ»)։ Հոգ տանելով սիրելի աղջկա մասին, հայրը խնայում է իր կարիքների համար, նոր կոշիկի փոխարեն պատվիրում է երկարաճիտ կոշիկներ գումարտակի կոշկակարի մոտ («Որպեսզի դուրս հանի և հագցնի սիրելի աղջկան, նա չի գնում նորաոճ երկարաճիտ կոշիկներ, այլ կրում է տանը պատրաստվածը»,― մտածում էի ես, և այդ երկարաճիտ կոշիկների քառանկյունի գուլպաները հատկապես էին հուզում:»)։ Հոր և դստեր մազուրկան արժանանում է համընդհանուր ծափահարությունների, նրա հոգատար վերաբերմունքը աղջկա նկատմամբ հիասքանչ է։ Տոնական մթնոլորտը ուժգնացնում է այն փաստը, որ պարահանդեսը տեղի էր ունենում Բարեկենդանի վերջին օրը։ Բայց որպես այդ տոնականության և ճոխության կոնտրաստ պատմվածքի հերոսը՝ Իվան Վասիլևիչը, առնչվում է իրողության հետ, որը տեղի էր ունենում առավոտյան. իր դաժանությամբ նողկալի արյունոտ դատաստան, որը իրագործվում էր Վարենկայի հոր կողմից փախուստի դիմած թաթար զինվորականի նկատմամբ։ Ավելին, հրամանատարը «կարմիր երեսով և սպիտակ բեղերով ու այտամորուքով» հարվածում է «կարճահասակ, թուլակազմ զինվորին», համարելով, որ այնքան էլ ուժեղ չեն փայտով հարվածել թաթարի մեջքին, որը արդեն իրենից ներկայացնում էր ինչ ոչ «բազմագույն, թաց, կարմիր, ոչ բնական» երևույթ։ Մեղմ սիրող հոր և բարեհոգի հրամանատարի վերամարմնացումը դաժան և անխիղճ տանջողի այնքան ապշեցրեց Իվան Վասիլևիչին, որ նրա զգացմունքները դեպի Վարենկան արագ սառեցին, «սերը այդ օրվանից չքացավ»։ Կորած սիրո կերպարի միջոցով գրողը պատմում է ձևական հավատի բաժանման մասին[1], որը նա ինքն էր վերապրել։ Պատմվածքին մասշտաբ է տալիս այն, որ դատաստանը իրականանում է Արտաքսման կիրակիին, որը քրիստոնեական ներողամտությունը դարձնում է անիմաստ ձևականություն։ Գրողը հանրության անգթասրտությունը և ոչ քրիստոնեական բնույթը ցույց է տալիս նրանով, որ այդպիսի դաժանությամբ պատժվում է ոչ սովորական զինվոր այլ մուսուլման։ Այդպիսով քրիստոնեկան բարեխոսությունը փոխանցվում է այլ հավատով մարդկանց բռնության ձևով, այլ ոչ՝ Քրիստոսի սիրով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]