Պատմություն առաջին սիրո մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատմություն առաջին սիրո մասին
Երկիր ԽՍՀՄ
Ժանրմելոդրամա
Լեզուռուսերեն
ՌեժիսորVasili Levin?
Սցենարի հեղինակՄարիա Սմիռնովա
ԴերակատարներQ4338065?, Կիրիլ Ստոլյարով և Vladimir Zemlyanikin?
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա

«Պատմություն առաջին սիրո մասին» (ռուս.՝ «Повесть о первой любви»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է Նիկոլայ Ատարովի համանուն վեպի վրա։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1957 թվականի հուլիսի 28-ին[1] Երիտասարդության և ուսանողների 6-րդ համաշխարհային փառատոնի օրերին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները ծավալվում են նավահանգստային հարավային քաղաքում։ Բարձր դասարանցիներ Օլյա Կեժունը և Միտյա Բորոդինը հանդիպում են պատանեկան մարզադպրոցում և ընկերացել։ Օլգայի մայրը հանկարծ մահանում է, նա վշտից կոտրվում է։ Նա մնում է հորաքրոջ խնամքին, որի հետ հարաբերություններ վատ են դասավորվում։ Օլգան որոշում է թողնել մարզադպրոցը և գնալ աշխատելու։ Միտյան չի ցանկանում իր ընկերուհուն թողնել դժվարության մեջ և հոր աջակցությամբ նրան բերում է իրենց տուն։ Օլյան վերադառնում է սովորական կյանքի և նորից սկսում է դպրոց հաճախել։

Մեկ այլ սյուժետային գիծ է մարմնամարզության մարզչի կիրքը աշակերտի հանդեպ։ Նա առանց հրավերի գալիս է աղջկա ծննդյան երեկույթին և երգում նրա պատվին։ Օլգան մերժում է մարզչի սերը, իսկ Միտյան կռվում է նրա հետ։

Դպրոցում Միտյայի ու Օլյայի հարաբերությունների մասին լուրեր են տարածվում։ Դպրոցի տնօրեն Բոլտյանսկայան և կոմերիտմիության շրջկոմից բյուրոկրատ Բելկինը կանգնում են նրանց կողքին, ովքեր անպարկեշտ ենթատեքստ են տեսնում դպրոցականների հարաբերություններում։ Կոմերիտմիության շրջկոմը հրաժարվում է նրանց ուղարկել նույն ճամբար։ Օլյան ու Միտյան վիճում են, և Միտյան թույլ է տալիս, որ Օլյան հեռանա Բորոդինների տնից։

Բայց առաջին սիրո պաշտպանությունն ստանձնում են ուսուցչուհի Մարիա Սերգեևնան և նավահանգստի կոմերիտկազմակերպիչ Վետոչկինան։ Միտյայի ընկեր Չապն օգնում է Միտյային և Օլյային հանդիպել լուրջ զրույցի համար։ Ֆիլմի վերջում Միտյան և Օլյան հաշտվում են։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջեմմա Օսմոլովսկայա – Օլգա Կեժուն
  • Կիրիլ Ստոլյարով – Միտյա Բորոդին
  • Վլադիմիր Զեմլյանիկին – Արկադի (Չապ)
  • Սերգեյ Ստոլյարով – Եգոր Պետրովիչ Բորոդին, Միտյայի հայրը
  • Եկատերինա Կալինինա – Մարիա Սերգեևնա, Միտյա Բորոդինի մորաքույրը
  • Ալեքսանդրա Պանովա – դպրոցի տնօրեն
  • Մարիա Յարոցկայա – Օլյայի մորաքույրը
  • Ալեքսեյ Բախար – Յակով Կազաչոկ, մարզադպրոցի մարզիչ
  • Պյոտր Շչերբակով – Բելկին, դպրոցի բաժնի վարիչ
  • Գերտրուդ Դվոյնիկովա – Օլյայի մայրը
  • Վալերիա Բեսկովա – Վետոչկինա, նավահանգստի կոմերիտկազմակերպիչ
  • Ե. Բոնչկովսկայա – Իրա Սիտնիկովա
  • Իվան Կոլեսնիչենկո – բեռնատարի վարորդ
  • Անդրեյ Էշպայ – երաժիշտ
  • Էպիզոդներում՝ Վ. Կարավաև, Հենրիխ Օստաշևսկի, Էմիլիա Բաուման

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Մարիա Սմիրնովա (Նիկոլայ Ատարովի համանուն վիպակի հիման վրա)
  • Ռեժիսոր՝ Վասիլի Լևին
  • Օպերատոր՝ Ֆեոդոր Սիլչենկո
  • Կոմպոզիտոր՝ Անդրեյ Էշպայ
  • Նկարիչներ՝ Պյոտր Զլոչևսկի, Լեոնիդ Կուրլյանդ

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Советский экран» ամսագիրը ֆիլմին տվել է հետևյալ գնահատականը․

Ֆիլմը հաջող է ստացվել։ Այն թարմ, երիտասարդական և մաքուր ձևով պատմում է բարեկամության ու սիրո մասին և շատ լավ է նկարահանված։ <...> Ֆիլմի արժանիքն է... մանկավարժական ասպարեզում բյուրոկրատների և վերաապահովագրողների մերկացումը։ ...Առավել ցավալի են ֆիլմի թերությունները․ մակերեսայնությունը դպրոցական կյանքի ու կոմերիտական կազմակերպության պատկերման հարցում, «շուտասելուկը» ծնողների ու երեխաների միջև հարաբերությունների պատկերման մեջ։[2]

«Искусство кино» ամսագրում ֆիլմի հաջողությունների շարքին են դասվել Օլյայի մոր մահվան տեսարանի ռեժիսորական լուծումը, «որը Դ. Օսմոլովսկայան իրականացրել է մեծ խիզախությամբ և ուժով»։ Նշվել է, որ «Կ.Ստոլյարովը ու հատկապես Դ. Օսմոլովսկայան անվիճելի շնորհ ունեցող դերասաններ են», ինչպես նաև այն, որ Օսմոլովսկայան (Օլյան) և Կ. Ստոլյարովը (Միտյան) անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի հանդիսատեսը չմտածի, որ իրենց հարաբերություններում ինչ-որ անթույլատրելի բան է թաքնված», իսկ Միտայի հանդեպ խորը կապվածությունը փոխանցվել է Վ. Զեմլյանիկինին «առավելագույն պարզությամբ ու անկեղծությամբ»։ Ընդ որում, գրախոսը կարծում է, որ Կ․ Ստոլյարովի անվիճելի դերասանական հմայքի հետ միաժամանակ նրա Միտյան «հեռու է իրական գեղարվեստական կերպարից»։ Նաև ընդգծվել է «օպերատոր Ֆ. Սիլչենկոյի գեղեցիկ աշխատանքը, որը հատկապես լավ է փոխանցում ծովափնյա հարավային քաղաքի անկրկնելի գեղեցկությունը»[3]։

Ֆիլմը հայտնի է որպես «խորհրդային կինոյի առաջին ֆիլմը դպրոցականների սիրո մասին»[4]։

Կինոքննադատ Նոննա Կապելգորոդսկայան գրել է. «Էթիկայի խորը խնդիրներ են բարձրացվել «Պատմություն առաջին սիրո մասին» (1957) ժապավենում Վասիլի Լևինի կողմից։ Ֆիլմը փոխանցում է Նիկոլայ Աթարովի համանուն ստեղծագործության հերոսների մաքրությունն ու հմայքը (Մ. Սմիրնովայի սցենար), ջախջախիչ կերպով մերկացնում է մարդկանց կեղծ բարեպաշտական խրատները, որոնք անհամատեղելի են մաքրաբարոյության և մաքրասրտության հետ»[5]։ Նա նաև նշել է, որ «առաջին իսկ կադրերից հետաքրքրություն է կինոնկարը առաջացնում սուր, դրամատիկ լարված սյուժեով, խոր գաղափարներով հագեցած բովանդակությամբ, քանի որ դրա հեղինակները վարպետորեն բացահայտել են վիպակի առավել դինամիկ և քնարական մոտիվները»[5]։

Կինոգետ Ա. Վ. Ֆեոդորովան համահեղինակների հետ գրել է, որ «Պատմություն առաջին սիրո մասին» մելոդրաման (1957) գրաքննական վեճ չի առաջացրել, թեև պարունակում էր սյուժետային շրջադարձեր, որոնք առաջին հայացքից կարող էին ցնցել ողջախոհ խորհրդային հանրությանը․ 1) իններորդ դասարանցին սիրահարվել իր դպրոցական տարեկցին, և նա փոխադարձաբար պատասխանել է նրան․ 2) ֆիզկուլտուրայի ուսուցիչը բացեիբաց ձգտում էր հասնել համակրելի բարձր դասարանցու սիրուն ու սեքսուալ մտերմությանը, 3) իր ընկերուհու աղջկական պատիվը պաշտպանող ավագ դպրոցի աշակերտը համարձակորեն կռվում է այդ լովելաս ուսուցչի հետ... Համաձայնեք, դպրոցի մասին ոչ մի խորհրդային ֆիլմում ընդհուպ մինչև 1980-ականները երկրորդ և երրորդ կետերի նման բան չէր կատարվում...»: Ընդ որում, «Պատմություն առաջին սիրո մասին» ֆիլմում «ֆաբուլայի բոլոր նրբությունները հոգատարությամբ քողարկվել են մելոդրամայի փափուկ քնարականության մեջ»[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Полухин И., Шенкман Д. «Повесть о первой любви» // Советский экран. — 1957. — № 14. — С. 11—12.
  • Лебедев Н. Новое поколение // Искусство кино. — 1957. — № 10. — С. 146—147.
  • Советские художественные фильмы. Аннотированный каталог / Сост. И.А. Глаголева, М.Х. Зак, А.В. Мачерет и др.; под ред. А.В. Мачерета, Л.А. Парфёнова, О.В. Якубовича, М.Х. Зака. — М.: Искусство, 1961. — Т. 2: Звуковые фильмы (1930—1957). — С. 728. — 784 с.
  • Столяров Сергей Дмитриевич // Кино России. Актёрская энциклопедия / Сост. Л.А. Парфёнов. — М.: Материк,, 2002. — Т. 1. — С. 134. — 154 с. — ISBN 5-85646-062-6
  • Капельгородська Н.М. Ренесанс вітчизняного кіно: Нотатки сучасниці. — Київ: AVDI, 2002. — С. 36. — 164 с.(ուկր.)
  • Фёдоров А.В., Левицкая А.А., Горбаткова О.И. и др. Школа и вуз в зеркале советского и российского кинематографа. — М.: Изд-во МОО «Информация для всех», 2018. — С. 44. — 224 с.