Պատմություն Սուրբ գրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատմություն Սուրբ գրոց
Տեսակգիրք
Բնօրինակ լեզուհայերեն
Հրատարակման տարեթիվ1785

«Պատմություն Սուրբ գրոց» («Պատմութիւն Սուրբ գրոց»), հարց ու պատասխանի ձևով պատրաստված դասագիրք՝ մանուկների համար։

Ռուսերենիցից թարգմանել է Հարություն Դավթյանը։ Տպագրվել է 1785 թվականին Ս. Պետերբուգում՝ Գրիգոր Խալդարյանի տպարանում՝ Հովսեփ արք. Արղությանի պատվերով։ Տիտղոսաթերթին գրված է՝ «Պատմութիւն Սուրբ Գրոց։ Արարեալ համառօտ հարցմամբք եւ պատասխանեօք, յաղագս դեռահասակ մանկանց» (68 էջ, 4°, 11,7 x 7,2 սմ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։